Ներքին 1 տարի առաջ - 14:10 27-02-2025

2021-ից երիտասարդական քաղաքականություն չունենք․ ՔՊ-ն մերժել է Լիլիթ Գալստյանին

«Երիտասարդական քաղաքականության, նախադպրոցական կրթության և կրթական տեսչության մասին օրենքների շուրջ շատ լուրջ առաջարկներ եմ փոխանցել, ճիշտ ընթացակարգը պահված՝ այսինքն ժամանակին ներկայացվել էր, հետո դա պետք է զետեղվեր ամփոփաթերթում և այլն։ Ես չհասկացա, թե ինչու չի արվել։ Տարբեր պատճառաբանություններ բերեցին․ նախ ասացին՝ ժամկետներն եք ուշացրել, հետո ճշտեցի, որ իրականում ժամկետների մեջ են։ Հետո ԱԺ կանոնակարգի մեկ այլ հիմնավորում բերեցին, թե իրավունք չունենք անել, դա միայն հեղինակին էր վերապահված, բայց ԱԺ կանոնակարգն այլ բան է ասում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխության նախագծի քննարկմանը։

Նշենք, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը, որին մասնակցել է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, ում կողմից ներկայացված առաջարկները չեն քննարկվել։

Գալստյանի կարծիքով՝ սա անփույթ, անպատասխանատու աշխատանքի արդյունք է։
«Հատկապես երիտասարդական քաղաքականության առաջարկն էի ես կարևորում, դրանք բոլորը ես բարձրաձայնեցի, որովհետև իրենք բոլոր այդ առաջարկները լսեցին, պարզվեց, որ դրանց մեծ մասը իրացվել է և շատ էլ լավ ստացվել է, բայց չգիտեմ, դա անփութություն, անկամություն է»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ գուցե դա այն պատտառով է, որ ինքն ընդդիմադիր պատգամավոր է, Գալստանը նկատեց՝ բնականաբար իրենց սեփական թիմի հանդեպ վերաբերմունքը այլ է։

«Ավելի զգուշավոր են։ Ես միշտ էլ, որ առաջարկներ անում եմ։ Առաջին անգամ էր, որ այս անփութությունն ու փնթիությունը տեղի էր ունեցել, բայց դե բնականաբար իրենց վերաբերմունքը ընդդիմության հանդեպ տեսնում ենք։ Ես նաև կասեի, որ աշխատանքային կուլտուրայի հարց է։ Աշխատել չկարողանալու մասին է, և առհասարակ երկրում տիրող այս քաոսային մթնոլորտի դրսևորում է, ոչ մեկը իր տեղում չէ, ոչ մի տեղ չտանող իրավիճակում ենք»,- նշեց Գալստյանը։

Պատգամավորի շեշտում է՝ խոսքը հատկապես երիտասարդության քաղաքականության մասին օրենքին է վերաբերում, քանի որ դա բացարձակապես չհիմնավորված, չփաստարկված երիտասարդության քաղաքականության բացակայության մասին օրենք է։

«Երիտասարդության մասին քաղաքականությունը պիտի հենվի երիտասարդական հայեցակարգերի և ռազմավարության վրա, դրանցից որևէ մեկը չկա։ Դրանք եղել են նախկինների ժամանակ 5-ամյա քաղաքականություններ և ռազմավարական ծրագրեր են եղել։ Վերջինը պիտի հաստատվեր 2021-ին, չեն արել․ հենց այս իշխանության օրոք ընդհանրապես չենք ունեցել երիտասարդական քաղաքականության ո՛չ ռազմավարություն, ո՛չ հայեցակարգ, կարիքների գնահատում ևս չեն արել։ Առանց կարիքների գնահատման բերել են հռչակագրային խոստումներ։ Երիտասարդական քաղաքականություն մշակելու միջազգային հանձնառություններ ունեն, հիմա ուզում են հավանաբար աչքակապուկ անեն, իբր օրենք ունենք , երբ որ բուն ռազմավարություն և քաղաքականություն չկա»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան