Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:21 27-02-2025

Չորս ժամ ինքնաթիռում՝ մահացածի կողքին․ NYT

The New York Times-ը գրում է. ավստրալացի զույգը ցնցող իրավիճակի է բախվել Qatar Airways-ի չվերթի ժամանակ. ուղևորներից մեկը զուգարանից դուրս գալուց հետո կորցրել է գիտակցությունը և կարճ ժամանակ անց մահացել։

Անձնակազմը կնոջ մարմինը նստեցրել է զույգի կողքին և արգելել նրանց տեղափոխել այլ ազատ նստատեղ։ Ուղևորները ստիպված են եղել չվերթի մնացած չորս ժամը անցկացնել մահացածի կողքին։