Արտաքին 1 տարի առաջ - 21:53 26-02-2025

Թրամփի ռուսական քաղաքականությունը` ռեալիստական տեսանկյունից

Թաքեր Կարլսոնն իր տելեգրամյան ալիքում արել է նման բովանդակությամբ գրառում․ «Ձեզ՝ Ուկրաինան, մեզ՝ Չինաստանը»։

Վաշինգտոնը կարող է Մոսկվային առաջարկել խզել դաշինքը Պեկինի հետ։ Ինչո՞վ է պատրաստ վճարել Թրամփը։ Ինչու՞ Թրամփը այսքան կտրուկ փոխեց Ամերիկայի վերաբերմունքը մի հակամարտության նկատմամբ, որը հենց ինքը բորբոքել էր։ Հնարավոր է, որ նպատակն է Ռուսաստանին հեռացնել Չինաստանից։ Վաշինգտոնն արդեն վաղուց դիտարկում է Պեկինը որպես իր գլխավոր աշխարհաքաղաքական մրցակից։

Եթե ԱՄՆ-ն իսկապես որոշի գնալ Ռուսաստանի հետ ռազմավարական դիմակայության, ապա նրանց անհրաժեշտ է երաշխավորել, որ Ռուսաստանը կմնա չեզոք։ Մոսկվային ստիպել խզել դաշինքը Պեկինի հետ՝ անհնար է։

Սակայն հնարավոր է առաջարկել Մոսկվային հանդես գալ որպես միջնորդ և խաղաղարար՝ չեզոք դիրք զբաղեցնելով։ Այսինքն՝ վարել այնպիսի քաղաքականություն, ինչպես այսօր Չինաստանը վարում է Ուկրաինայի պատերազմի հարցում»։

Դիտարկելով այս ամենը՝ այն կարելի է տեղավորել միջազգային հարաբերությունների ռեալիստական դպրոցի շրջանակներում, մասնավորապես՝ կառուցվածքային ռեալիզմի տեսանկյունից, որի խոշորագույն ներկայացուցիչներից է Ջոն Միրշայմերը։ Այս հոդվածում կվերլուծենք, թե ինչպես է Թրամփի քաղաքականությունը տեղավորվում ռեալիստական պարադիգմայի մեջ և ինչպես Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև կարգավորման գործընթացում հազվագյուտ մետաղների գործոնը կարող է դառնալ որոշիչ տարր։

Ռեալիզմի հիմնական դրույթներից մեկն այն է, որ միջազգային համակարգը անարխիկ է, և պետությունները գործում են սեփական շահերից ելնելով՝ ձգտելով ուժի բալանսի։ Կառուցվածքային ռեալիզմի տեսանկյունից՝ Միրշայմերը պնդում է, որ պետությունները առաջնային տեղ են հատկացնում ազգային անվտանգությանը՝ անկախ իրենց գաղափարախոսությունից կամ առաջնորդների անձնական նախասիրություններից։

Թրամփի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ ռեալիստական շրջանակներում կարելի է դիտարկել հետևյալ հիմնախնդիրների տեսանկյունից. նախ Թրամփի վարչակազմը, չնայած Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, հաճախ ակնարկում էր ԱՄՆ-ի ու Մոսկվայի միջև որոշակի համագործակցության հնարավորության մասին։

Սա արտացոլում է այն իրողությունը, որ ԱՄՆ-ը չի կարող անտեսել Ռուսաստանի ազդեցությունը գլոբալ բեմում։ Հետո Թրամփը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին բազմիցս մեղադրել է սեփական պաշտպանության վրա քիչ ծախսելու մեջ՝ միաժամանակ ցույց տալով, որ ԱՄՆ-ն կարող է վերանայել իր ռազմավարական պարտավորությունները։

Սա կարող էր նպաստել Ռուսաստանի և Արևմտյան Եվրոպայի միջև ավելի անկախ փոխհարաբերությունների ձևավորմանը։ Եվ ամենակարևորը կառուցվածքային ռեալիզմի տեսակյունից, ԱՄՆ-ի թիվ մեկ հակառակորդը Չինաստանն է, ոչ թե Ռուսաստանը։ Թրամփի քաղաքականությունն ուղղված էր Պեկինի տնտեսական և ռազմավարական ազդեցության զսպմանը, ինչը կարող էր բացատրել նրա՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում ավելի պրագմատիկ մոտեցումը։

Իսկ վերջին ամիսներին ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման հարցում հազվագյուտ մետաղների դերը սկսել է ավելի մեծ ուշադրություն գրավել։ Այս ռազմավարական ռեսուրսները, որոնք օգտագործվում են տեխնոլոգիական և ռազմական ոլորտներում, ունեն մեծ նշանակություն Արևմուտքի ու Ռուսաստանի համար։

Պուտինի վերջին հայտարարությունը, որում նա խոսում է հազվագյուտ մետաղների նշանակության մասին, վկայում է այն, որ Ռուսաստանը կարող է օգտագործել այս ռեսուրսները որպես լծակ Արևմուտքի դեմ տնտեսական և դիվանագիտական ճնշում գործադրելու համար։ Ուկրաինան համարվում է հազվագյուտ մետաղների հարուստ պաշար ունեցող երկիր։

Ռուսական վերահսկողությունը Դոնբասի և այլ շրջանների նկատմամբ կարող է մեծացնել Կրեմլի ազդեցությունը գլոբալ շուկայում։ ԱՄՆ-ն և Եվրոպան մեծապես կախված են հազվագյուտ մետաղների ներմուծումից, հիմնականում՝ Չինաստանից։ Եթե Ռուսաստանը ևս սկսի օգտագործել այս ռեսուրսները որպես քաղաքական գործիք, դա կարող է էական ազդեցություն ունենալ Արևմուտքի ռազմավարական որոշումների վրա։

Այսպիսով, Թրամփի մոտեցումը կարող է բնութագրվել ուժային հավասարակշռության, բազմաբևեռ աշխարհի ընդունման և Չինաստանի հետ մրցակցության համատեքստում։ Մյուս կողմից, հազվագյուտ մետաղների գործոնը նոր լծակ է դառնում ռուս-ուկրաինական պատերազմում և ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում։

Եթե այս ռեսուրսները քաղաքական լծակ դառնան, ապա ղեկավարների, այդ թվում՝ Թրամփի, քաղաքականությունը կարող է խիստ կախված լինել դրանց մատակարարումների վերահսկողությունից։

Այսպիսով, ռեալիստական տեսանկյունից, Թրամփի «ռուսական ուղղության» քաղաքականությունը կենտրոնացած է ուժի հավասարակշռության վրա՝ հաշվի առնելով ոչ միայն ներկա քաղաքական իրավիճակը, այլև ռազմավարական ռեսուրսների ազդեցությունը։

Ամենից շատ դիտված

15:07 Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. 1 ամսում սա բանակում 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmLur.am
20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
13:35 Ողբերգական վթարից հետո Նորայր Նիկոյանի կինը՝ Լուսինեն, առաջին հրապարակումն է արել
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
18:29 Ամուսնալուծությունից հետո էլ դուստրը հայրիկի կողքին է. ինչպես է նա շնորհավորել Կարեն Հակոբյանի 40-ամյակը
16:08 Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին
14:24 Քանի դեռ ինքդ քեզ չես սիրում. Արսեն Լևոնյանի հետ հարաբերություններից հետո Թամարա Գևորգյանի անկեղծ խոստովանությունը
17:45 Այսօր Վարդուհի Վարդանյանը կդառնար 50 տարեկան. Արմուշը՝ երգչուհու կյանքի վերջին րոպեների մասին
13:23 Աշխարհի 1000 համալսարանների մեջ չկա ոչ մի համալսարան Հայաստանից, իսկ Ադրբեջանից, ուշադրությո’ւն, 7 համալսարան. Ռուբեն Հայրապետյան