Մամուլ 1 տարի առաջ - 07:22 25-02-2025

ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարդգես Գասպարին, գետնին պառկելով, շարունակում է այս կամ այն անարդարության վրա ուշադրություն հրավիրել, իսկ ՔՊ-ական պատգամավորները հրճված են նրա մարդասիրությամբ: Մինչդեռ հենց ՔՊ-ն է այսօրվա անարդարության սնուցման աղբյուրը, որի դեմ Գասպարին պայքարում է:

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին այն ակտիվիստն է, որը և’ մինչ հեղափոխությունը, և’ հեղափոխությունից հետո անարդարության մասին տեղեկանալիս գնում է հասցեատիրոջ կամ պատասխանատուի մոտ և ի նշան բողոքի պառկում գետնին:

Փետրվարի 20-ին Վարդգես Գասպարին գնացել էր ՀՀ Կառավարության առաջ և պառկել ասֆալտին ի նշան բողոքի, որ նախորդ տարի ապրիլի 15-ին խոշտանգման ենթարկված Սամվել Վարդանյանին խոշտանգող բանդան պատասխանատվության դեռ չի ենթարկվել:

Թվում է` ամեն ինչ նորմալ է, բայց ArmLur.am-ը նկատեց, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը մի սրտաճմլիկ, մարդասիրական ստատուս է գրել ֆեյսբուքյան հարթակում`քննադատելով ոչ թե իշխանությանը, ում գործողությունների դեմ Գասպարին ցուրտ եղանակին գետնին է պառկել, այլ սիրելի ընդդիմադիր ընկերներին: «Ծաղրանքի խրախճանքի եք հրավիրում այս մարդու նկատմամբ, ձեզանից քա՞նիսը, ինչպե՞ս ու ի՞նչ եղանակային պայմաններում է փորձել իր ձայնը լսելի դարձնել, երբ բողոք է ունեցել իշխանությունների ու իրավապահների դեմ։ Իշխանության սիրելի համակիրներ, որ թիրախավորում եք այս մարդուն, ձեզանից քա՞նիսը, ինչպե՞ս, որքա՞ն գործնական է աջակցել իշխանության ռեֆորմներին»: Սա հատված էր Թագուհի Ղազարյանի ֆեյսբուքյան էջից: Նկատենք, որ պատգամավորն այդպես էլ չի նշել, թե ինչ պահանջով է ցրտին պառկել գետնին Գասպարին:

Իհարկե, Թագուհի Ղազարյանը, եթե լիներ պարզապես ակտիվիստ Արմավիրի մարզի Արշալույս գյուղից, նրա գրածը հասկանալի կլիներ, բայց նա պատգամավոր է Արշալույսից և ներկայացնում է իշխանական խմբակցությունը, ավելին` ԱԺ ԿԳՄՍ հանձնաժողովի փոխնախագահն է: Մարդ, որը պետք է և պարտավոր է անարդարություններին արձագանքել ոչ թե ստատուս գրելով, այլ գործով. կուսակցության ակտիվի նիստերի ժամանակ, ԱԺ նիստերի ժամանակ, վարչապետի հետ փակ հանդիպումների ժամանակ նա ոչ միայն պետք է խոսի անարդարությունների պատճառների մասին, այլ ջանքեր գործադրի՝ դրանք բացառելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ:

Ավելին՝ Թագուհի Ղազարյանի գրածը հավանել են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Հայկ Ցիրունյանը, Հռիփսիմե Հունանյանը, Ալխաս Ղազարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Արուսյակ Ջուլհակյանը և էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Հիմա փաստերով խոսենք. Վարդգես Գասպարին մինչև ցրտին Կառավարության դիմաց պառկելը, մինչեւ ոստիկանական բանդայի ուղեկցությամբ խոշտանգված Սամվել Վարդանյանին խոշտանգողներին պատժելու պահանջը ներկայացնելը, 2023 թ. ապրիլի 2-ից հետո, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց բռնել քաղաքացու ձեռքերը և թքեց քաղաքացի Կարեն Մկրտչյանի դեմքին, բավականին հաճախ է ԱԺ Դեմիրճյան պատգամավորական մուտքի մոտ պառկում ասֆալտին` պահանջելով պատժել Ալեն Սիմոնյանին: Բայց Թագուհի Ղազարյանը և մյուս ՔՊ-ականները նման ստատուս չեն գրել: Վարդգես Գասպարին պայքարում է, որ ԱԺ նախագահը չթքի, և եթե թքել է, պատժվի, իսկ ՔՊ-ականները լայք են դնում միայն նրա պայքարի ձգտումներին` աչք փակելով նրա պահանջների իրականացման անհրաժեշտության վրա:

Կամ կա երկրորդ տարբերակը. թվարկված պատգամավորներն ու նախարարը, իրականում համաձայն են Վարդգես Գասպարիի պահանջների հետ, սակայն չեն համարձակվում ԱԺ նախագահի պատժի հարց բարձրացնել: Մնացել են լայքի հույսին: Երկու դեպքում էլ գործ ունենք անպատասխանատվության հետ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը