Ներքին 1 տարի առաջ - 21:38 24-02-2025

Պեդրոն դատական հայցից խուսափելու դեռ ժամանակ և հնարավորություն ունի. Պեդռո՛, Պեդռո՛, Պեդռո՛, ԴՈՒԽՈՎ! Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը. «Մամուլի տեսություն 4

1) Չնայած նրան, որ արդեն վաղուց հայտնի է, որ իմ եղբոր՝ իբր Ասֆալտի մագնատ լինելու մասին լուրը ֆեյք է, քանզի եղբայրս ճանապարհաշինությամբ զբաղվող որևէ կազմակերպությունում երբևէ գեթ 1% մասնաբաժին չունի և չի ունեցել և արդեն գրեթե 2 տարի է լքել է նախկին աշխատատեղը, որտեղ կարճ ժամանակով տնօրեն է աշխատել, լքել է նաև մամուլի շահարկումների պատճառով, սակայն մամուլի ներկայացուցիչները պահը բաց չթողեցին և Պեդրո անունով ավագանու գրառումը, ուր ինքն իբր աչքերին չէր հավատում, որ անցյալ տարի այն կազմակերպությունը, որն իբր եղբորինս է, եսիմ քանի միլիոն դրամի տենդեր է հաղթել, և կրկին ֆռացրին և կպցրին իմ եղբորը և ինձ:

Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու, որում պահանջում ենք հերքել այդ զրպարտությունը, հակառակ պարագայում դատարան ենք դիմելու նույն պահանջով, գումարած փոխհատուցումը:

Պեդրոն դատական հայցից խուսափելու դեռ ժամանակ և հնարավորություն ունի:
Քեզ տեսնենք, Պեդռո՛, Պեդռո՛, Պեդռո՛, ԴՈՒԽՈՎ!

2) Երևանի քաղաքապետարանը, չնայած առատ ձյան պարագայում օդում չկարողացավ ձյան փաթիլները որսալ և գիշերը Երևանը Լապլանդիա էր հիշեցնում, բայց ակնհայտ է, որ քաղաքապետարանն ամեն բան արեց մեծաքանակ ձյան հարցն անհրաժեշտության դեպքում նույնիսկ քաղաքապետի մակարդակով բահերով լուծելու համար: Լավին լավը ասենք:

3) Շաբաթվա ուրախ տրամադրությունն ապահովեց Հայկ Մարությանը, ով առաջարկեց բոյկոտել տրանսպորտի բարեփոխումները, մի 70.000 մարդու համոզեց, որ ստորագրեն դրա համար, ընթացքում մի քաղաքացու ասաց թմրամոլ, 4 հոլովակ նկարեց և գնաց Իսպանիա՝ համերգ տալու: «Դուք բոյկոտեք, ես հեսա կգամ» տրամաբանությամբ իրոք որ քաղաքական պայքարը երբեք այսքան հարմար չի եղել)))))

4)Այսօր Ուկրաինայում պատերազմի երրորդ տարին է լրանում, այն անհավանական դաժան և մարդկության համար ցավալի արյունահեղություն է, դրան էր նախորդել Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմը, ու այս երկու պատերազմներն իրար հետ անմիջական ուղիղ կապ ունեն: Պատերազմը դժոխքի ամենավառ արտահայտումն է, և երբ այդ դռները բացում ես, հաղթող չես կարող լինել, որքան ուզում ես զորահանդես արա և ինքդ քեզ մեծարի, միայն թե հրեշների քանակն է ավելանում:

5) Քոչարյանի այն պնդումը, թե իրենք ակտիվ մասնակցելու են ներքաղաքական կյանքին և ակնարկը, որ մասնակցելու են հերթական ԱԺ ընտրություններին, մի հարց բաց է թողել, արդյոք իրենք քարոզարշավին ուղիղ ասելու՞ են, որ չեն գալու ԱԺ դահլիճ և չեն մասնակցելու ԱԺ աշխատանքներին, ու արդյոք ասելու՞ են, որ կրկին չեն վերցնելու իրենց հասանելիք հանձնաժողովների ղեկավարների և փոխխոսնակի պաշտոնը, եթե, իհարկե, դա Իշխան Սաղաթելյանը չէ)))»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան