Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:29 24-02-2025

Ավազի՝ չափից ավելի օգտագործումը գուցե արդեն բացառենք․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքել է մայրաքաղաքում առատ տեղումներին պատրաստ լինելու մասին զեկույցին:

«Ձյան տեղումների մասին խոսել ենք բազմիցս․ խցանումների երևի 80 տոկոսը պայմանավորված էր ամառային անվադողերով ավտոմեքենաներով ԱՊՊԱ-ների հետևանքով: ԱՊՊԱ-ներն առաջանում էին հիմնականում ամառային անվադողերով դուրս եկած ավտոմեքենաների մոտ, չնայած այլևս տեղ չէր մնացել, որտեղով որ հայտարարություն չէր տարածվել, որ Երևանում առատ տեղումներ են սպասվում: Մյուս խնդիրը ԱՊՊԱ համակարգի տրամաբանությունն է, որ՝ եկեք իրար թեթև քսելու պատճառով ժամերով սպասենք և ստեղծենք կիլոմետրանոց հերթեր։ Մարդիկ մեղավոր չեն։ Այո, գուցե մեղավոր են, որ ամառային անվադողերով են դուրս եկել փողոց, այդ հանգամանքը եթե հաշվի առնվի, հարց պետք է առաջանա՝ արդյոք պետք է փոխհատուցվեն մեքենաները, թե ոչ, բայց այդ համակարգը Երևանի համար աղետ է․ իրար թեթև քսված ավտոմեքենաները ժամերով երթևեկությունը կանգնեցնում են»,- ասաց նա։

Ավինյանի խոսքով՝ դա խնդիր է ստեղծել նաև քաղաքապետարանի տեխնիկայի համար, որն այդ կարևոր ժամերին պետք է հասներ համապատասխան վայրեր՝ աղ ու ավազ ցանելու։ Քաղաքապետը տեղեկացրեց, որ տեղումների հաջորդ օրը կենտրոնական բոլոր փողոցները մաքրված էին։

«Այնուամենայնիվ, անկախ նրանից՝ համատիրությունների հետ ինչ գործընթաց է տեղի ունեցել, նախ պետք է հասկանալ՝ եթե աղ ու ավազ տրամադրել ենք, ի՞նչ են արել․ բակերը որ տեսնում ենք, այդ տպավորությունը չի թողնում»,- ասաց նա։

Ավինյանը հորդորեց նաև ավազի՝ չափից ավելի օգտագործումն էլ բացառել. «Ոչինչ, թող միայն աղով լինի, որտեղ հնարավոր է, միայն աղով լուծենք, որովհետև հաջորդ խնդիրը այդ ավազի մաքրումն է»:

Քաղաքապետը նաև վարչական շրջանների ղեկավարներին հորդորեց հանդիպել համատիրությունների ղեկավարների հետ, և եթե հավելյալ ռեսուրսի խնդիր լինի, աղը տրամադրել։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան