Փետրվարի սկզբին կայացած ցուցադրության ժամանակ BYD ընկերությունն ազդարարել է նոր սեդանի վաճառքի մեկնարկը։ Կորպորացիան տեղական շուկա դուրս կբերի նոր Seal 05 DM-i հիբրիդային սեդանը, որն ունի տպավորիչ 2000 կմ ընթացքի պաշար։
Նորույթի գինն արդենհայտնի է՝ 89 800-109 800 յուան։ Մեքենայի դիզայնը նախագծված է BYD Ocean-ի ոճով, և, հետևաբար, առջևում ունի բնորոշ «կտուց»։
BYD Seal 05 DM-i-ի ուրվագիծը բավականին բնորոշ է ապրանքանիշի սեդաններին։ Հետևի հայելիներն ավանդական են, իսկ դռների բռնակները թաքնված չեն։
Մեքենան բավականին մեծ է․ երկարությունը՝ 4780 մմ, լայնությունը՝ 1837 մմ, բարձրությունը՝ 1515 մմ։ Անվային բազան 2718 մմ է: Սրահը եռագույն է և բավականին անսովոր դետալներ ունի։ Դռների բռնակները պատրաստված են կաթիլի տեսքով, իսկ կողային օդափոխիչի դեֆլեկտորները՝ լողաձև։ Կենտրոնական օդային խողովակները թաքնված են վահանակի տակ:
Նորույթը համալրված է BYD DM-i 5.0 հիբրիդային համակարգով։ Այն հիմնված է 101 ձիաուժ հզորությամբ 1,5 լիտրանոց շարժիչի վրա: Այն սնուցվում է 163 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով։ Առաջարկվում է երկու մարտկոց՝ 7,7 կամ 15,9 կՎտ/ժ հզորությամբ: Վառելիքի սպառումը 2,95 լիտր է 100 կմ համար։
Ընկերությունը նաև հայտնել է, որ մինչև 2027 թվականը կմատակարարի առաջին պինդ մարտկոցներով մեքենաները: Սակայն, ըստ չինական ընկերության՝ մարտկոցների գծով պատասխանատու տեխնիկական տնօրեն Սուն Հուաջունի՝ պինդ մարտկոցների հիմնական շահագործումը կարող է տեղի ունենալ 2030 թվականից հետո։