ՔՊ նշանակում է սեռական հայհոյանք․ մեծամասնականով Նիկոլը պարզապես չի ընտրվի. Նաիրա Զոհրաբյան
copy image url

ՔՊ նշանակում է սեռական հայհոյանք․ մեծամասնականով Նիկոլը պարզապես չի ընտրվի. Նաիրա Զոհրաբյան

Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 20:00 21-02-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Շատ պարզ է․ ես ավելի քան վստահ եմ, որ օրինական ընտրությունների դեպքում Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու 0 շանս ունի՝ կլինեն այդ ընտրությունները հերթական, թե արտահերթ, որովհետև այսօր իր վարկանիշը բոլոր հնարավոր պլինդուզներից ու շրիշակներից ցածր է։ Մտածել, որ ինքն այդքան կկարողանա կեղծել ու այդ կարգի վարչական ռեսուրս օգտագործել, իհարկե իր դեպքում ես դա համարում եմ գործածելի, որովհետև իշխանությունը պահելու համար նա ցանկացած քայլի գնալու է»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են իշխանությունները խուսափում մեծամասնական ընտրական համակարգից։

Նաիրա Զոհրաբյանն անգամ այս իրավիճակում է Փաշինյանի վերընտրությունը դժվար իրագործելի համարում, քանի որ, ըստ նրա, կառավարության ղեկավարի իրական վարկանիշը 4-5%-ի սահմաններում է, և նա պետք է ընտրությունները 94-95% կեղծի։ Ըստ նրա՝ ՔՊ-ն այսօր համարժեք է հայհոյանքին և մեծամասնական համակարգով իշխանությանը չի հաջողվելու վերարտադրվել․ «Իրենք չեն կարողանալու վերընտրվել, եթե Ընտրական օրենսգրքում մեծամասնական ինչ-որ էլեմենտներ մնան, իսկ մենք գիտենք, որ մեծամասնականն ավելի շատ նույնացվում է իրենց ռեգիոններում հեղինակություն ունեցող անձանց հետ։ Այսօր ասուցացվել ՔՊ-ի հետ նշանակում է սեռական հայհոյանք, և ես ավելի քան վստահ եմ, որ գալու է ժամանակը, որ այդ կուսակցությունն օրենքով արգելվելու է, ինչպես նացիզմը՝ Գերմանիայում, և դրանից հետո մենք մեր հասարակության հետ շատ երկար պիտի աշխատենք։ Այս վեճերը, որոնք մենք ամեն օր տեսնում ենք տրանսպորտի մեջ, ևս մեկ անգամ հաստատեցին, որ նիկոլիզմը, այս տոտալիտար կազմաքանդող աղանդն ու սրանց բերած ատելությունն ամենազարհուրելին էր»։

Մեր զրուցակիցը նշում է՝ իշխանությունը մտադիր է պահպանել 100 տոկոսանոց համամասնական համակարգը, որպեսզի վարչական ռեսուրսի կիրառմամբ ապահովի իր վերարտադրությունը։ Նա ուշադրություն հրավիրեց Գյումրիում ծավալվող զարգացումներին՝ համոզմունք հայտնելով, որ ՔՊ-ն Գյումրին վերածելու է Ավարայրի։

«Որովհետև Գյումրիում պարտվելն իրենց համար ուղղակիորեն նշանակելու է ջախջախում։ Ես դիմել եմ միջազգային բոլոր կազմակերպություններին, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչ է սկսել անել իշխանությունը, և այն իշխանությունը, որի ղեկավարն իր պատգամավորական գործուենության տարիներին ու վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո խոսում էր, որ Հայաստանում այլևս ընտրություններ չեն կեղծվելու, և ընտրողի կամքի վրա ոչ ոք չի բռնանալու։ Հեսա կտեսնենք, թե Գյումրիում ինչ է կատարվելու․ ես գիտեմ, թե ինչ հանձնարարականներ են արդեն տվել ու իմ կանխատեսումներն այս մասով շատ վատն են»,- կարծում է նա։

Զոհրաբյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր զբաղված է արտաքին երաշխավորների փնտրտուքով՝ իր և իր ընտանիքի անվտանգությունը երաշխավորելու համար․ «Մնացածն ընդամենը թիթեռ նկարելու նման բաներ են․ ինչու է դրանով զբաղվում՝ չգիտեմ, բայց հնարավոր չէ, որ այս հասարակության մեջ այլևս գտնել մեծամասնություն, որը կգնա և կընտրի այս արհավիրքը։ Վկան նաև Oragir.News-ի կողմից ամեն օր փողոցում անցկացվող vox populi-ներն են, երբ մարդիկ անունը լսում են, նյարդայնանում են»։

Oragir.News-ի հարցին՝ 100% համամասնական ընտրակարգի դեպքում պատգամավորները Նիկոլ Փաշինյանի համար ավելի վերահսկելի՞ են դառնում՝ Նաիրա Զոհրաբյանը միանշանակ դրական պատասխան տվեց։ «Իհարկե՛, այս դեպքում ասում է՝ ես եմ քեզ բերել, իսկ ռեյտինգայինը կամ մեծամասնականն այն է, որ մարդն ավելի անկախ է լինում, քանի որ ասում է՝ ես իմ հեղինակությամբ առաջադրվել եմ այս ռեգիոնում և ընտրվել եմ, ես եմ քո համամասնական ցուցակին ձայն բերել։ Ես 2018-ին ռեյտինգայինով ընտրվել էի Սյունիքում, այդ ժամանակ համամասնական ցուցակով երրորդն էի, բայց քանի որ ռեյտինգայինով արդեն ընտրվել էի համամասնական ցուցակով Բարգավաճը կարողացավ ևս 1 հոգի ավելի շատ բերել։ Այսինքն՝ ռեյտինգայինով ընտրված պատգամավորն իր գործողություններում շատ ավելի ազատ է ու շատ ավելի քիչ կառավարելի։ Այս առումով Նիկոլին պետք է համամասնական ցուցակ, որ ուսապարկերին շարի ու թրաֆիքինգով պահի բոլորին, ինչպես նա անում է հիմա։ Նույն ՔՊ-ականներն աղոթում են, որ գա այն օրը, երբ իրենք կազատվեն այս թրաֆիքինգից, վստահ եմ այս տեղեկություններն իրեն հասնում են»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք՝ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նախօրեին բացառել էր, որ սահմանադրական փոփոխություններից հետո Ընտրական օրենսգիրքը մեծամասնական ընտրակարգի բաղադրիչներ կպարունակի։


Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ