Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվում է IDEX ռազմարդյունաբերության տոնավաճառը, որտեղ ներկայացված է նաև թուրքական ռազմարդյունաբերական Meteksan ընկերությունը։ Թուրքական ընկերությունը միջազգային համագործակցության պայմանագիր է ստորագրել Էմիությունների ADASI ռազմարդյունաբերական ընկերության հետ։
Ըստ պայմանագրի՝ MILSAR ռադարները կարտահանվեն ԱՄԷ և կհամալրեն Էմիրությունների GARMOOSHA անօդաչու թռչող սարքերին։ Նշենք, որ «GARMOOSHA»-ն ԱՄԷ-ի առաջին արտադրության անօդաչու թռչող սարքն է:
Թուրքական ռադարների համալրումը GARMOOSHA-ին կապահովի նոր հնարավորություններ պոտենցիալ և շարժվող թիրախների հայտնաբերման համար։ GARMOOSHA-ն նախագծված է որպես առաջադեմ պտտվող անօդաչու թռչող սարք՝ մարտավարական հետախուզության, հսկողության և հետախուզական առաքելությունների համար:
Աղբյուր՝ ermenihaber.am