Հայտնի է՝ ինչու է բերման ենթարկվել Վարդան Ղուկասյանը
Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ հատուկջոկատայինները բերման են ենթարկել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և նրա թիկնապահին։
ՆԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել և տեղափոխվել է քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով: