Ներքին 1 տարի առաջ - 16:39 19-02-2025

Սնանկության միջոցով փակված՝ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը կառավարությունից շահել է 343 մլն դոլարի պայմանագրեր

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել․
·
«Այսօր Armlur-ը տեղեկացրեց, որ Ալեն Սիմոնյանի եղբայրը սնանկության միջոցով փակել է իր «ԵվրոԱսֆալտ» ընկերությունը։ Հարց առաջացավ, թե ինչու է նա փակում այդքան գերշահութաբեր բիզնեսը, և ես մտա Armeps.am՝ տեսնելու, թե որքան պայմանագրեր է նա շահել կառավարությունից, և աչքերիս չէի հավատում։ Կառլեն Սիմոնյանի ընկերությունը 2021 թվականից մինչև 2024 թվականը կառավարությունից շահել է ընդհանուր առմամբ 133.859.823.538 դրամ կամ 343 մլն դոլարի պայմանագրեր։

Անգլերենում կա մի լավ ասացվածք, որն ասում է «հրաժարվիր, քանի դեռ առաջ ես»։

Որպեսզի թվերի վերաբերյալ հարցեր չլինեն, ես ստորև տեղադրում եմ պայմանագրի ճշգրիտ մանրամասները»:








Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան