Սպորտ 1 տարի առաջ - 22:13 18-02-2025

Սպերցյանը պատրաստ է ցանկացած այլ ակումբ տեղափոխվել․ Գենիչ

Ֆուտբոլային մեկնաբան Կոնստանտին Գենիչը կիսվել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի վերաբերյալ իր մտքերով։

«Նրան կթողնեն ցանկացած տեղ, ես այդպես եմ հասկանում ակումբի դիրքորոշումը։ Եվ ինքը նույնպես ուզում է գնալ ցանկացած տեղ, հարցը առաջարկի մեջ է։ Կարծում եմ՝ Էդիկի իրական գինը մոտ 12-15 միլիոն է։ Էդիկը շատ բան է տվել ակադեմիային, թիմին, նա ավագ է, և բոլորը հասկանում են, որ նա այժմ 24-25 տարեկանում է։ Նա ինքը նշել է, որ այս տարիքում պետք է այդ քայլը անել։

«Լանսը» եկավ, առաջարկեց համեմատաբար քիչ գումար, և «Կրասնոդարում» ասացին, որ իրենք այդքան չեն գնահատի իրենց ավագին։ Իսկ Էդիկը ինքը հարցազրույցում նշել էր, որ նույնիսկ «Լանս» կգնա։ Այս պահին Էդիկի առաջնային ցանկությունն է փորձել իր ուժերը Եվրոպայում, սակայն դա գուցե վնասում է նրան։ Ավելի լավ է վերլուծել, նստել, մտածել։ Ակումբում մարդիկ կան, որոնց Էդիկը վստահում է, կամ նույն Նոբելը, ում հետ նա հիանալի հարաբերություններ ունի, նույնպես կարող է հուշել»,- ասել է ասել է Գենիչը «Չեմպիոնատի» «Պրեմիեր Լիգայի անարդարությունը» փոդքաստի թողարկման ժամանակ:

Աղբյուր՝ Armsport

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը