Ներքին 1 տարի առաջ - 18:58 18-02-2025

2024 թ. Հայաստանի ԿԸԻ-ն գերազանցում է ԵԱՏՄ մյուս բոլոր անդամ երկրների ԿԸԻ-ն

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է օրերս «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ինդեքս-2024» զեկույցը։

Այսպես՝
Հայաստանի կոռուպցիայի ընկալման ինդեքսը (ԿԸԻ) 2024թ.-ին 2023-ի համեմատ չի փոխվել և կազմում է 47 միավոր։ Ըստ ԿԸԻ-ի կազմված, 180 երկրներ ներառող համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը 63-րդ տեղում է։ ԿԸԻ-ի՝ նախորդ տարվա համեմատ անփոփոխ մնալը մտահոգիչ է, քանի որ դա ևս մեկ ապացույց է այն բանի, որ, հակառակ իշխանությունների որդեգրած «հակակոռուպցիոն կեցվածքի», 2020 թ.-ից հետո վիճակի էական բարելավում չի արձանագրվել: Հակակոռուպցիոն փորձագետների կարծիքով տվյալ երկրում կոռուպցիան լուրջ հիմնահարց է, եթե ԿԸԻ-ն 50 միավորից ցածր է։ Այսինքն՝ Հայաստանը շարունակում է մնալ խնդրահարույց տիրույթում։

Կառավարության համար լուրջ մտահոգության պատճառ պետք է դառնա Ժողովրդավարության բազմազանության ծրագրի VDEM համաթվի մեկ տարվա ընթացքում միանգամից 5 միավորով անկումը (այն ներառված է ԿԸԻ-ի հաշվարկման հիմքում)։ Ավելին, այն 2020թ.-ից նվազել է 13 միավորով։ Քանի որ այս ենթաինդեքսով գնահատվում է կոռուպցիայի տարբեր ձևերի առկայությունն ու տարածվածությունը պետական կառավարման մակարդակներում, կոռուպցիայի ազդեցությունը ժողովրդավարական ինստիտուտների վրա, ստացվում է, որ այս հեղինակավոր միջազգային ծրագրի գնահատմամբ Հայաստանում վերջին տարիներին զգալի հետընթաց է արձանագրվել ժողովրդավարության ասպարեզում, և միաժամանակ աճել է վերոհիշյալ ոլորտներում կոռուպցիայի ազդեցությունը։

ԿԸԻ-ում ներառված Հայաստանի WEF EOS ենթաինդեքսը (Համաշխարհային տնտեսական համաժողովի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցում) 2022 թ.-ին միանգամից 13 միավորով նվազումից հետո (2021թ. այն 66 միավոր էր) 2023 և 2024 թվականներին աճել է բավական դանդաղ և կազմում է 56 միավոր։ Սա մտահոգիչ է, քանի որ այս ենթաինդեքսը բնութագրում է տնտեսական ինստիտուտների, բիզնես միջավայրի, մակրոտնտեսական միջավայրի, տեխնոլոգիական առաջընթացի, ենթակառուցվածքների և նմանօրինակ այլ համակարգերի արդյունավետությունը:

2024-ին ևս Հայաստանի ԿԸԻ-ն գերազանցում է ԵԱՏՄ մյուս բոլոր անդամ երկրների ԿԸԻ-ին։ Ղազախստանի ԿԸԻ-ն 40 միավոր է, Բելառուսինը՝ 33, Ղրղզստանինը՝ 25, Ռուսաստանինը՝ 22։

Հայաստանին սահմանակից երկրներից Վրաստանը ԿԸԻ-ի 53 միավորով 53-րդ հորիզոնականում է, Հայաստանը զիջում է միայն Վրաստանին, Թուրքիան՝ 34 միավորով 107-րդում է, Իրանը՝ 23 միավորով՝ 151-րդում, իսկ Ադրբեջանը՝ 22 միավորով՝ 154-րդում։

«Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա» տարածաշրջանի երկրների լավագույն եռյակում, ինչպես և 2023 թ.-ին, 2024-ին ևս նույն երկրներն են՝ Վրաստանը՝ 53 միավորով (համաշխարհային վարկանիշային աղյուսակում՝ 53-րդ հորիզոնական), Հայաստանը՝ 47 միավորով (համաշխարհային վարկանիշային աղյուսակում՝ 63-րդ հորիզոնական) և Մոնտենեգրոն՝ 46 միավորով (համաշխարհային վարկանիշային աղյուսակում՝ 65-րդ հորիզոնական):

Խմբում ամենացածր ԿԸԻ ունեն Ադրբեջանը և Ռուսաստանը (22-ական միավոր), Տաջիկստանը (19 միավոր) և Թուրքմենստանը (17 միավոր): Ի դեպ, ըստ Զեկույցի` «Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա» տարածաշրջանի շատ երկրներում թույլ ժողովրդավարական հաստատությունները և օրենքի գերակայության բացակայությունը խորանում են շարունակական անկայունության և արտաքին ճնշումների պատճառով։

Այս իրավիճակը նպաստում է կոռուպցիայի տարածմանը՝ միաժամանակ խաթարելով հասարակության վստահությունը, կայուն զարգացումը և կլիմայի պահպանման ջանքերը։ Մեր տարածաշրջանն աշխարհում ունի երկրորդ ամենացածր ԿԸԻ-ն (35 միավոր) և այդ ցուցանիշով գերազանցում է միայն Անդրսահարյան Աֆրիկային։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները