Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 10:45 18-02-2025

Արգենտինայի նախագահին մեղադրել են կրիպտոարժույթով խարդախության մեջ

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հայտնվել է կրիպտոարտարժույթի սկանդալի կենտրոնում, որը դարձել է հայցի և իմփիչմենթի պահանջի պատճառ։ Միլեյը սոցցանցի իր էջում գովազդել է $LIBRA մեմքոինը, ապա ջնջել գրառումը, ինչից հետո մեմքոինի արժեքը կտրուկ անկում է գրանցել։

Միլեյի գրառումից հետո կրիպտոարժույթի գինը կտրուկ աճել է՝ հասնելով 4,5 միլիարդ դոլարի կապիտալիզացիայի, բայց հետո կտրուկ փլուզվել է 95%-ով։

Գրառումը ջնջելուց հետո Խավիեր Միլեյը հերքել է իր մասնակցությունը նախագծին և հակակոռուպցիոն մարմիններին հանձնարարել է հետաքննություն անցկացնել: Միլեյը մեմքոինի պատճառով իմփիչմենթի եզրին է հայտնվել։ Արգենտինայի ընդդիմությունը սպառնում է նախագահին իմփիչմենթով այն բանից հետո, երբ նա գովազդել է կրիպտոարժույթը:

Տեղական լրատվամիջոցները գրում են, որ նախագահի հաղորդագրությունը հասանելի է եղել փետրվարի 14-ին ընդամենը մի քանի ժամ։ Հաղորդագրության մեջ Միլեյը, մասնավորապես, նշել է, որ մասնավոր նախագիծը մտադիր է խթանել Արգենտինայի տնտեսության զարգացումը: Նա նաև տեղադրել է նախագածի կայքի հղումը։ Հաղորդագրությունը հեռացնելուց մի քանի ժամ անց Միլեյը գրել է․ «Ես տեղյակ չեմ եղել նախագծի մանրամասներին, իսկ երբ իմացել եմ, որոշել եմ այլևս չհրապարակել այն»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան