Ներքին 1 տարի առաջ - 11:00 15-02-2025

Մանախի «բախտը»․ ՔԿ-ն հիմք է վերցնելու ադրբեջանակա՞ն թարգմանությունը

Oragir.News-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն նյութեր է նախապատրաստում ազատամարտիկ Արթուր Այվազյանի (Մանախի) դեմ քրեական վարույթ նախաձեռնելու համար։

Նյութեր նախապատրաստելու համար հիմք է հանդիսացել ազատամարտիկի հունվարի 28-ին՝ Հայկական բանակի օրը, Եռաբլուրում տված հարցազրույցի ադրբեջանական թարգմանությունը։

Ըստ ադրբեջանական մամուլի՝ Արթուր Այվազյանը հայտարարել է, որ շուտով Հայաստանը հարձակվելու է Ադրբեջանի վրա, այնինչ՝ բուն հարցազրույցում նման բան չի ասվել։

Պետք է հուսալ, որ ՀՀ Քննչական կոմիտեն հիմք կընդունի հարցազրույցի օրիգինալ՝ հայերեն տարբերակը, ոչ թե թշնամի երկրի՝ սխալ թարգմանությամբ տարածածը։

Oragir.News-ն իր ընթերցողին է ներկայացնում ազատամարտիկ Արթուր Այվազյանի (Մանախի)՝ Եռաբլուրում տված հարցազրույցի օրիգինալ և ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից ռուսերենով սխալ թարգմանված տարբերակները։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել