Մամուլ 1 տարի առաջ - 08:09 15-02-2025

Գույքահարկով ևս գրպանում են մարդկանց. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևի միայն Փաշինյանն էր ընդունակ հարկի բազմապատիկ բարձրացումը «մեկնաբանել» ու հրամցնել որպես այդ հարկը ճռռալով վճարողին... հարստացնելու միջոց: Խոսքն, այո, արդեն աստղաբաշխականի ձգտող գույքահարկի մասին է: Դա, բնականաբար, մեծ դժգոհություն է հարուցել թե՛ բնակարան ու անշարժ գույք ունեցող քաղաքացիների (հատկապես Երևանի Կենտրոնում), թե՛ մանավանդ առևտրային տարածքներ ունեցող տնտեսվարողների շրջանում:

Իսկ Փաշինյանն ԱԺ ամբիոնից իրեն բնորոշ ժեստիկուլյացիայով ու ձայնային ելևէջներով «մուննաթ» էր գալիս, թե՝ փող չունե՞ք, որ գույքահարկը մուծեք, ինչո՞ւ եք մնացել Կենտրոնում, էդ տունը ծախեք, թողեք, գնացեք ծայրամաս կամ ուրիշ մարզ: Կառավարության ղեկավար համարվողը նման բաներ է ասում՝ «մոռանալով», որ Երևանի Կենտրոն վարչական շրջանում բնակվողը կարող է լինել պարզապես տարեց մարդ, շարքային թոշակառու:

«Մոռանալով», որ մարդիկ, հնարավոր է, երեք սենյականոց ու հիմա թանկ համարվող բնակարանը դեռ տասնամյակներ առաջ, ԽՍՀՄ օրոք են ստացել՝ սերնդեսերունդ փոխանցելով: Վերջապես, «մոռանալով», որ Կենտրոնի ամեն մի բնակիչ միլիոնատեր չէ, ոչ էլ քպական պարգևավճարյալ պաշտոնյա է:

Ի լրումն, Փաշինյանը նաև միտումնավոր չափազանցնում է տների թանկանալու պահը: Երկու տարի առաջ, այո, ռելոկանտների հոսքի հետ կապված, կար նման բան, բայց այդ ալիքը վաղուց մարել է: Ավելին, դա ոչ մի կապ չունի գույքահարկի հետ:

Կարճ ասած, այս խնդրի հետ կապված կան էական հակադարձումներ, որոնք էլ ավելի են ընդգծում, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը պարզապես զբաղված է նաև գույքահարկով քաղաքացիների գրպանը մտնելով ու... այդ «օրինականացված» գրպանահատության համար մանիպուլյատիվ արդարացումներ հնչեցնելով:

Եվ հետո, ի՞նչ է նշանակում Փաշինյանի այդ մուննաթը, թե՝ չեք կարողանում գույքահարկ վճարել, տները ծախեք... Իսկ գուցե այդպես է պետք, որ այս տարիներին կտրուկ հարստացածները Կենտրոնում տուն ձեռք գցելու հավել յալ հնարավորություն ստանա՞ն: Հնարավոր է, ամեն ինչ այս իշխանությունից սպասելի է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան