Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 18:38 14-02-2025

Մյունխենի զեկույցը․ մեծ տերությունները չեն կարող միայնակ հաղթահարել մարտահրավերները

Մյունխենի անվտանգության համաժողովի 2025 թվականի զեկույցը՝ «Բազմաբևեռայնացում» խորագրով, վերլուծում է միջազգային կարգի բազմաբևեռացման հետևանքները։ Չնայած աշխարհի բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչներ դրական են գնահատում բազմաբևեռ աշխարհի հեռանկարը, վերջին միտումները ցույց են տալիս, որ մեծ տերությունների միջև բաժանարար գծերը խորանում են։ Իսկ տարբեր մոդելների միջև մրցակցությունը խոչընդոտում է համատեղ մոտեցումների մշակումը գլոբալ ճգնաժամերին և սպառնալիքներին։ Զեկույցը շեշտում է «ապաբևեռացման» անհրաժեշտությունը, ընդգծելով միջազգային կարգի էական բարեփոխումների կարիքը։

Զեկույցում ներկայացված են նաև Մյունխենի անվտանգության ինդեքսի 2025 թվականի տվյալները, որոնք ցույց են տալիս, որ թե՛ G7, թե՛ «BICS» (BRICS առանց Ռուսաստանի) երկրների քաղաքացիները մտահոգված են կիբերհարձակումներով, տնտեսական ճգնաժամերով և շրջակա միջավայրի սպառնալիքներով, սակայն նրանց տեսակետները հիմնական տերությունների վերաբերյալ զգալիորեն տարբերվում են։ Մասնավորապես, G7 երկրների բնակիչների շրջանում Ռուսաստանից և Իրանից բխող ռիսկերի ընկալումը զգալիորեն աճել է, մինչդեռ Չինաստանի կողմից սպառնալիքի ընկալումը մնացել է համեմատաբար կայուն։

Զեկույցը նաև անդրադառնում է այնպիսի դերակատարների, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Չինաստանը, Եվրամիությունը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Բրազիլիան և Հարավային Աֆրիկան, որոնք տարբեր չափերով հավակնում են դառնալ միջազգային կարգի բևեռներ։ Այն ցույց է տալիս, որ բազմաբևեռության վերաբերյալ տեսլականները նույնպես բևեռացված են, ինչը դժվարացնում է գոյություն ունեցող կարգի խաղաղ հարմարեցումը, նոր սպառազինությունների մրցավազքի կանխումը, ինչպես նաև գլոբալ սպառնալիքների, կլիմայի փոփոխության հետևանքների համատեղ հաղթահարումը։

Զեկույցը եզրափակում է, որ մեծ և ոչ այնքան մեծ տերությունները չեն կարող միայնակ հաղթահարել առկա մարտահրավերները։ Ուստի՝ տերությունների համագործակցությունը կլինի վճռորոշ։ Սակայն այս համագործակցության իրականացման համար աշխարհը կարիք ունի «ապաբևեռացման»։ 2025 թվականը ցույց կտա՝ դա հնարավոր կլինի՞, թե՞ աշխարհը կդառնա ավելի բաժանված։

Քնարիկ Սահակյան

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
13:42 Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը հավակնում են ԱԺ փոխնախագահի պաշտոնին
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
11:19 Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին

Ձեզ գուցե հետաքրքրի