Ներքին 1 տարի առաջ - 17:18 14-02-2025

Կոնկրետ փաստ՝ Նիկոլը որպես ադրբեջանական ազդեցության գործակալ. Արմեն Աշոտյան

Կոնկրետ փաստ՝ Նիկոլը որպես ադրբեջանական ազդեցության գործակալ։

Նիկոլական դիվանագիտության մահափոս դարձած Ալմաթայի հռչակագրի վտանգավորության մասին՝ որպես Արցախյան հիմնախնդրի կարգավորման փաստաթուղթ, շատ է խոսվել, գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ձեզ եմ հիշեցնում սկանդալային ապացույցի մասին, որ Ալմաթայի հռչակագրի առաջ մղումը եղել է՝ ադրբեջանական դիվանագիտական նարատիվի, ադրբեջանական դիվանագիտական ջանքերի, ադրբեջանական արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը դեռևս 2008 թվականից։




Այսպես՝ ձեզ ներկայացված փաստաթղթում, որը թվագրված է 2008թ. դեկտեմբերի 29, ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Աղշին Մեհդիեւը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի օրակարգի շրջանակներում՝ Գուամ տարածքում, սառեցված հակամարտությունների վերաբերյալ քննարկման կապակցությամբ ներկայացնում է նամակ, որով խնդրում է ադրբեջանական հիմնավորումները «Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին» դիտարկել և շրջանառել որպես ՄԱԿ գլխավոր ասամբլեայի փաստաթուղթ:

Ինչպես տեսնում եք՝ այդ փաստաթղթի 92-րդ կետն ուղիղ հղում է անում Ալմաթայի հռչակագրի վրա, որով Ադրբեջանը փորձում է, ի թիվս այլ «փաստարկների», հիմնավորել Արցախյան հակամարտության կարգավորման նպատակահարմարությունը տարածքային ամբողջականության շրջանակներում:

Ավելորդ չէ հիշեցնել, որ ադրբեջանական բոլոր այդ ջանքերը բախվում էին Սերժ Սարգսյանի ժամանակ հայկական դիվանագիտության կազմակերպված և բովանդակային ջախջախմանը, և երբեք այս փաստարկը չի դիտարկվել ՄԽ համանախագահների կողմից որպես խնդրի կարգավորման սկզբունք և ոչ մի փաստաթղթում, որ հրապարակվել է նրանց կողմից:

Այնինչ, Նիկոլ Փաշինյանի օրոք, դեռևս 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին հայկական կողմը սկսեց շրջանառել Ալմաթայի հռչակագիրը որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնարար փաստաթուղթ:

Ի հեճուկս բոլոր այն զգուշացումների, քննադատությունների, հիմնավորումների, որ դա անել չի կարելի, Նիկոլը համառորեն (տես՝դիտավորյալ) առաջ էր մղում այս թեզը, ընդհուպ այս հղման ներառումը անցյալ տարվա Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման եզրափակիչ հայտարարության մեջ և այս ամենը սրիկայաբար փորձում էր մատուցել որպես հայկական դիվանագիտական հաղթանակ:

Ի մի բերելով այս աղաղակող փաստը, արձանագրենք, որ ադրբեջանական վաղեմի երազանքը, այն է ՝ Ալմաթայի հռչակագիրը խցկել որպես ԼՂ հակամարտության կարգավորման փաստաթուղթ, իրականություն դարձավ ոչ միայն Նիկոլի օրոք, այլ՝ Նիկոլի շնորհիվ»:

Հոդվածը հրապարակվել է Աշոտյանի ֆեյսբուքյան էջում, որին կից նաև ավելացվել է․

«Հ.Գ. Այս հոդվածը հրապարակվել է 2023 թվականի փետրվարի 14-ին եւ առ այսօր չի կորցրել իր արդիականությունը

Հ.Գ. Հղումը տեղադրված է Արմեն Աշոտյանի ընկերների կողմից, ովքեր փաստաբանների միջոցով Արմենից ստացել են նման թույլտվություն եւ հասանելիություն։

Ցավոք, Արմենն անձամբ իր էջերը վարելու իրավունք չունի եւ չի կարող արձագանքել նաեւ ձեր մեկնաբանություններին ու նամակներին՝ մինչ իր ազատությունը։

Արմենը շնորհակալ է ձեզ, խնդրում է շարունակել պայքարը, իսկ քննարկումներում պահպանել մաքսիմալ կոռեկտությունը»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի