Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 12:06 14-02-2025

Չենք բացառում Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորությունը. Վենս

ԱՄՆ-ն չի բացառում Ուկրաինա զորք ուղարկելու տարբերակը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը The Wall Street Journal թերթին տված հարցազրույցում:

«Վենսն ասել է, որ Ուկրաինա ամերիկացի զինվորականներ ուղարկելու տարբերակը կմնա քննարկման փուլում, եթե Մոսկվան չկարողանա բարեխղճորեն բանակցություններ վարել»,-ասվում է հոդվածում։

Միևնույն ժամանակ, թերթի տվյալներով, նա առաջարկել է վերսկսել հարաբերությունները Մոսկվայի հետ, եթե կողմերը հաջող համաձայնության գան ուկրաինական հարցի շուրջ:

Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է փոխել դիրքորոշումը Ուկրաինայի հարցում՝ կախված նրանից, թե ինչպես կզարգանան բանակցությունները:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել