Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 22:45 13-02-2025

Քննարկվել են Հայաստան-Բավարիա համագործակցության ամրապնդման հեռանկարները

Փետրվարի 13-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանին ընդունեց Բավարիա երկրամասի Լանդթագի (խորհրդարան) նախագահ Իլզե Այգները (ՔՍՄ)։ Այս մասին նշվում է Գերմանիայում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը դեսպանին ուղեկցում էր Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Քրիստինե Զասսեն։
Քննարկվեց Հայաստանի և Բավարիայի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները։ Անդրադարձ կատարվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, կրթություն, մշակույթ, համագործակցության հնարավորություններին։

ՀՀ դեսպանը ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և այդ համատեքստում Հայաստանի ներդրումային գրավչությունը։

Կարևորվեց Բավարիայի և Հայաստանի խորհրդարանների միջև համագործակցության ակտիվացումը։

Դեսպան Ենգիբարյանն իր զորակցությունը հայտնեց այսօր առավոտյան Մյունխենում տեղի ունեցած մահափորձի՝ ավտոմեքենայով մարդկանց ամբոխի մեջ մխրճվելու կապակցությամբ և հայտնեց, որ ամուր կանգնած ենք Գերմանիայի ժողովրդի կողքին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի