Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:20 13-02-2025

ՔՊ-ական իշխանությունը ևս մեկ անգամ ցուցադրում է քաղաքական ու բարոյական անպատասխանատվություն. պատմաբան

Պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայտարարելով, թե 2023 թ. սեպտեմբերին հայերը պետք է կռվեին, այլ ոչ թե զանգվածաբար հեռանային Արցախից, ՀՀ ներկա իշխանությունը՝ ի դեմս Ալեն Սիմոնյանի, դրսևորում է քաղաքական անմեղսունակություն։ Փաշինյանական խունտան չի գիտակցում, որ Արցախի և արցախահայերի անվտանգության ապահովումն ամենից առաջ հե՛նց իր գործն էր։

Հե՛նց ՀՀ ղեկավարությունն էր պարտավոր ամեն կերպ հոգալ, որպեսզի Արցախում զինված դիմադրությունն ընդդեմ Ադրբեջանի հայասպան բանակի ընդուներ երկարատև ու աննահանջ բնույթ։ Միայն այդպես էր հնարավոր լինելու ապահովել և՛ արցախահայության, և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։
Հե՛նց ՀՀ ղեկավարությունը պետք է կազմակերպեր, ոգեշնչեր, ուղղորդեր և օժանդակեր Արցախի հայոց զինուժին, որը 2023 թ. սեպտեմբերին տվեց իր վերջին ահեղ մեկօրյա կռիվը։

Իսկապես՝ ո՞վ պետք է թույլ չտար Արցախի հանրապետության և բանակի ինքնալուծարումը, ո՞վ պետք է կանգնեցներ Արցախի հայաթափումը, ո՞վ այդպիսով պետք է կանխեր ֆաշիստ Ալիևի ծավալապաշտությունը՝ Սյունիքը և ամբողջ Հայաստանը գրավելու մարմաջը։ Պատասխանը պարզ է քաղաքանապես հասուն բոլոր մարդկանց՝ այդ ամենը պետք է կանխեին նախևառաջ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԻՆ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԻՆՔ։

Այնինչ 2020 թ. նոյեմբերի 9-ին (և հետագայում) փաշինյանական խունտան ընդունեց ճակատագրական որոշում՝ ՁԵՌՔԵՐԸ ԴԱՎԱՃԱՆԱԲԱՐ ԼՎԱՆԱԼ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻՑ՝ ստեղծելով նպաստավոր նախադրյալներ Արցախի հայաթափման և Հայաստանի Հանրապետության բուն տարածքի բռնազավթման համար։

Արցախի կործանումը թույլ տալու հարցում իր աններելի սխալներն ու մեղքերը չընդունելով՝ ՔՊ-ական իշխանությունը ևս մեկ անգամ ցուցադրում է քաղաքական ու բարոյական անպատասխանատվություն, ինչպես նաև ռազմավարական ու ռազմական հարցերում լիակատար անգրագիտություն։ Փաշինյանի և փաշինյանականների այսպիսի վարքագիծը վաղուց արդեն որևէ մեկին չպետք է զարմացնի։ Դավաճանը դավաճանություն է անում»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի