Արտաքին 1 տարի առաջ - 15:30 13-02-2025

Չինացիները սովորում են ռուսների սխալների վրա

Չինաստանի պետական ​​լրատվամիջոցները հրապարակել են կադրեր, որոնցում երևում է տանկերի համար նախատեսված նոր ակտիվ պաշտպանության համակարգի աշխատանքը: Չինական այս համակարգի անունն է GL-6: Այն կարողանում է ոչնչացնել տանկի ուղղությամբ կրակված հակատանկային կառավարվող հրթիռները և անօդաչու թռչող սարքից արձակված հակատանկային նռնակները:

Փորձագետների կարծիքով, սա ռուս-ուկրաինական պատերազմից քաղած դասերի արդյունքն է: Չինացիները ֆիքսել են այն ռիսկերը, որոնք ժամանակակից պատերազմում կարող են սպառնալ իրենց տանկերին:

GL-6-ը համալրված է մեծ քանակությամբ ռադարներով, ինֆրակարմիր և օպտիկական սենսորներով, որոնք նույնիսկ բարդ կլիմայական պայմաններում մեծ հեռավորության վրա ֆիքսում են մոտեցող սպառնալիքները:
Ավտոմատ համակարգը գնահատում է մոտեցող թիրախների ռիսկայնության աստիճանները և օպերատիվ պատասխանում դրանց: Մինչ այդ գնահատում է, թե որին ինչ հերթականությամբ է պետք արձագանքել:

GL-6-ը չնչին փոփոխություններով հնարավոր է լինելու տեղադրել տարբեր զրահապատ փոխադրիչների վրա: Արդեն կա որոշում այս համակարգերով մոդեռնիզացնել չինական հիմնական տանկը՝ Type 99-ը և հետևակի մարտական ​​մեքենան՝ ZBL-09-ը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա