Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 13:15 13-02-2025

Թանկացումները Փաշինյանի գրպանը լցնելու համար են․ հարցում

Վերջին շրջանում Հայաստանում համատարած թանկացումներ են հնարավոր գերթե բոլոր ոլորտներում։ մասնավորապես թանկացել է գույքահարկը, աղբահանության վճարը, ամենաքննարկվողը՝ տրանսպորտի գինը և այլն։

Հանրությունը դժգոհում է, որ ի պատասխան այս թանկացումների չի բարձրանում թոշակը կամ աշխատավարձը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «ՁԵր կարծիքով վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած թանկացումներն ինչո՞վ են պայմանավորված»։

Հարցվածների մեծամասնությունը բացասական կարծիք հայտնեց թանկացումների վերաբերյալ, եղան նաև քաղաքացիներ, որոնք նշեցին, թե թանկացումները բնական են։

«Իր գրպանը լցնելու համար։ Չեմ ուզում հայհոյեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի ուզում լսել Նիկոլ Փաշինյանի անունը։ «Անունը մի տուր ախպոր պես»,- նշեց նա։

Հարցվածներից մեկն էլ ասաց, ոչ շատ դժգոհ է ամեն ինչից։ «Սա կյանք չի, որ մարդիկ ապրում են ու ամեն օր արթնանում ենք մի նոր սպասելիքովի։ Ես չգիտեմ՝ ինչ են մտածում էս ժողովրդի մասին, շատ վատ վիճակում ա ժողովուրդը։ Մենք ձեզ ընտրել ենք, չի նշանակում, որ պետք ա քերեք ժողովրդին մինչև վերջ, մի քիչ դադար առեք, հանգստացեք, կշտացեք վերջապես»,- ասաց նա։

«Երևի փորձում ա բարեփոխումներ անել, տեսնենք ինչ կստացվի»,-պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել