Մամուլ 1 տարի առաջ - 08:13 13-02-2025

Փակ հանդիպումից հետո իշխանությունը գործի է անցել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Անհետ կորածների հարազատների մասնակցությամբ ԱԺ-ում թեժ քննարկումից հետո իշխանությունները հասկացել են, որ նրանց դժգոհությունները` պետական ինստիտուտների անգործության մասով, կարող են իրենց չներվել: Եվ ԱԺ պաշտպանության հանձնաժողովում մի քանի օր առաջ աշխատանքային փակ քննարկում է եղել` ՆԳ, արդարադատության նախարարների եւ այլ պաշտոնյաների մասնակցությամբ, որ իրավական սահմանում տրվի «անհետ կորած» անձանց կարգավիճակին: Անհետ կորածների հարազատները ստիպված են լինում դատական կարգով հասնել մահացածի կարգավիճակի հաստատմանը, որ օգտվեն պետական աջակցությունից։

«Անհետ կորածի մասին» օրենքի նախագիծը տարիներ շարունակ օրենք չի դառնում, քանի որ պետական կառույցների դիրքորոշումները տարբեր են։ ՊՆ-ում կարծում են, որ այս հարցերն ամբողջությամբ կարգավորված են՝ առանձին օրենքի կարիք չկա։ Սակայն հանձնաժողովի քննարկմանը եկել են համոզման, որ պետք է առանձին օրենքով սահմանել այդ կարգավիճակը։ Անհետ կորածների եւ նրանց հարազատների իրավունքների խնդիրները ծագել են դեռ արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Պաշտոնական տվյալներով՝ 1988-2005 թթ. կար 437 անհետ կորած, որից 224-ը՝ զինծառայող, 213-ը՝ խաղաղ բնակիչ: 2020-ից հետո կա 187 զինծառայող, 21 քաղաքացիական անձ։ Որոշվել է, որ օրենքը պետք է վերաբերի բոլոր ժամանակներին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները