Ներքին 1 տարի առաջ - 20:23 11-02-2025

Ֆասթ Բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով պարտատոմսերի նոր թողարկման տեղաբաշխումը

ՀՀ ԿԲ նախագահի 05.02.2025թ․-ի թիվ 1/35 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը։

Ֆասթ Բանկը 2025 թվականի փետրվարի 17-ից մինչև 2025 թվականի հուլիսի 4-ը նախատեսում է տեղաբաշխել դրամային, դոլարային և եվրոյով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, համապատասխանաբար՝ 10.75%, 6.25% և 5.25% տարեկան եկամտաբերությամբ:
Ֆասթ Բանկի կողմից կտեղաբաշխվեն 3 մլրդ ՀՀ դրամ, 9 մլն ԱՄՆ դոլար և 3 մլն եվրո թողարկման ընդհանուր ծավալով և 100,000 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար և 100 եվրո անվանական արժեքով պարտատոմսեր։ Պարտատոմսերը թողարկվում են 3 տարի մարման ժամկետով, արժեկտրոնի կիսամյակային վճարման պարբերականությամբ։

Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Ֆասթ Բանկի 35 մասնաճյուղերից և «Դայմենշն» ՓԲԸ-ից, որը հանդիսանում է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի այս թողարկման տեղաբաշխողը:

Արժեթղթային հաշվի առկայության դեպքում` լրացնելով հայտ-հանձնարարականը և մինչև տվյալ օրվա ժամը 15։30-ը պարտատոմսերի ձեռք բերման գումարը ապահովելով Բանկի տրամադրված հաշվեհամարներին՝ պարտատոմսի գինը հաշվարկվում է տվյալ օրով։ Ժամը 15:30-ից հետո կատարված փոխանցումների դեպքում հայտն ընդունվում է նույն օրը, սակայն վճարվող գումարի չափը հաշվարկվում է տվյալ օրվան հաջորդող աշխատանքային օրվա պարտատոմսի գնով։

Արժեթղթային հաշվի բացակայության դեպքում հաշիվը բացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պարտատոմսերի ձեռքբերումն իրականացվում է հաջորդ աշխատանքային օրվա գնով։

Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և սոցիալական քարտ, ինչպես նաև բանկային հաշվի տվյալներ։

Ձեռք բերված պարտատոմսերի վերաբերյալ տեղեկությունները հաճախորդներին տրամադրում է այն ներդրումային ծառայություններ մատուցող անձը, որի մոտ հաճախորդը բացել է իր արժեթղթերի հաշիվը (դեպո հաշիվը):

Ֆիզիկական անձանց պարտատոմսերից ստացված եկամուտները երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
———
Մամուլի ծառայություն
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ
Էլ․․փոստ՝ [email protected]

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը