Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:25 10-02-2025

Արարատատյացությամբ տառապող և ծայրագույն տխմարություններով ազգային ինքնության վրա թուրքական յաթաղան քաշած Փաշինյանի «ռեֆլեքսիայի» ողջ թշվառությունը. Աշոտյան

Արմեն Աշոտյանը գրում է. «Հերթական հոդվածիս վերնագիրը կարդալով՝ ոմանք գուցե տարակուսեն` մտածելով, թե ինչո՞ւ եմ շուտասելուկ հիշեցնող այդ տառակույտից սկսում իմ հերթական հեռակա շփումը հարգարժան ընթերցողի հետ։

Չէ, սա ոչ շուտասելուկ է, ոչ կախարդական բանաձև, ոչ էլ սքողված հայհոյանք։

Տատրան, Մատրան և Ֆատրան կարպատյան երեք սարերի անուններ են, որոնք միաժամանակ հանդիսանում են թե Հունգարիյաի, թե Սլովակիայի ազգային խորհրդանիշների, մասնավորապես՝ զինանշանի, բաղկացուցիչ մասը։ Ավելին, Սլովակիան այս սարերի խորհրդանիշն օգտագործում է նաև ազգային դրոշի վրա։

Պետական խորհրդանիշների տեսակետից իրավիճակն էլ ավելի է խճճվում, քանզի երեք գագաթներից երկուսը՝ Տատրան և Ֆատրան, գտնվում են Սլովակիայում, իսկ Մատրան՝ Հունգարիայում։

Ճիշտ հասկացաք, ցանկանում եմ ևս մեկ օրինակով ի ցույց դնել արարատատյացությամբ տառապող և ծայրագույն տխմարություններով ազգային ինքնության վրա թուրքական յաթաղան քաշած Փաշինյանի «ռեֆլեքսիայի» ողջ թշվառությունը։

Մատնանշածս սարերի միաժամանակյա օգտագործումը Եվրոպական Միության անդամ երկու պետությունների կողմից չի դիտվել և չի դիտվում ոչ տարածքային պահանջ միմյանց հանդեպ, ոչ ռևանշիզմ, ոչ էլ խոչընդոտ՝ տարածաշրջանային համագործակցության կամ անկոնֆլիկտ հարևանության համար։

Սլովակիան դարեր շարունակ եղել է Հունգարիայի տիրապետության տակ, սահմանները այդ հատվածում հաճախ են փոփոխվել, Սլովակիայում առկա բազմաթիվ այլ սարեր, սակայն, ոչ ոք չի հակադրում այժմ հունգարական տարածքում գտնվող, բայց ազգային սիմվոլիկայի մաս դարձած հարազատ բարձունքին։
Երկու պետություններում պաշտոնական մակարդակում ոչ ոք չի հակադրում «իրական» Հունգարիան կամ «իրական» Սլովակիան «պատմականներին»։

Պաշտոնական հերալդիկայի նման օրինակները Եվրոպայում շատ են։ Նույն Իսպանիայի պետական զինանշանում առկա են Հերկուլեսյան սյուները, որոնցից մեկը խորհրդանշում է Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ գտնվող Ջիբրալտարը, և դա չէր խանգարում երկու երկրներին 34 տարի միաժամանակ լինել ԵՄ անդամ և մինչև հիմա շարունակել լինել ՆԱՏՕ-ի անդամ։

Էլ ավելի խուճուճ է նախկին Սիլեզիան խորհրդանշող տոհմական նշանի օգտագործումը եվրոպական զինանշաններում։ Սիլեզիայի մեծ մասն այժմ գտնվում է Լեհաստանում, բայց այն խորհրդանշող ոսկե ֆոնին սև արծիվը հանդիսանում է Չեխիայի և Լիխտենշտեյնի պետական զինանշանների բաղադրիչ, բայց Լեհաստանի սիմվոլներից բացակայում է»։

Անգամ «լիբերալ» Եվրոպան այդ աստիճան չի ուրանում իր պատմությունը, որքան Փաշինյանը։ ԵՄ գնալու մասին կտեր տալուց առաջ չէր խանգարի մի քիչ ուսումնասիրել եվրոպական քաղաքակրթությունն իր ողջ դրսևորումներով»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի