ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Կանադային պաշտպանության վրա բավարար ծախսեր չկատարելու համար՝ ասելով, որ այն համարում է «անկենսունակ» երկիր։
«Կանադան կենսունակ երկիր չէ, քանի որ նրանք քիչ են ծախսում պաշտպանության վրա՝ կարծելով, որ Միացյալ Նահանգները միշտ հոգ կտանի իրենց մասին»,-ինքնաթիռում լրագրողներին ասել է Թրամփը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ լավ կլիներ, եթե Կանադան լիներ ԱՄՆ-ի մաս։