Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 11:11 10-02-2025

Ալբին Կուրտին հայտնել է ընտրություններում իր կուսակցության հաղթանակի մասին

Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին հայտնել է խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակի մասին։

Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանական ընտրություններում հաղթում է իշխող «Ինքնորոշում» կուսակցությունը, ըստ exit poll-երի՝ այն հավաքել է 38,2%, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Klan Kosova հեռուստաընկերության հարցումը։

Ըստ Dukagjini TV-ի և T7 TV-ի հարցումների՝ «Ինքնորոշում» կուսակցությունը նույնպես զբաղեցնում է առաջին տեղը՝ համապատասխանաբար 40,3% և 37%։ Հաջորդը Կոսովոյի Դեմոկրատական կուսակցությունն է՝ 22,4%, և Կոսովոյի Դեմոկրատական լիգան՝ 20,1%։

Նշվում է, որ Կոսովոյի Դեմոկրատական կուսակցության առաջնորդները կալանքի տակ են գտնվում Հաագայի Միջազգային քրեական դատարանում՝ պատերազմական հանցագործությունների մեղադրանքով, իսկ Կոսովոյի Դեմոկրատական լիգան, թեև ամենահին կուսակցությունն է, կորցրել է իր աջակցությունը 2006 թվականին իր առաջնորդ Իբրահիմ Ռուգովայի մահից հետո:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք