Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 10:23 10-02-2025

ԵՄ-ն Հայաստանից հակառուսական քաղաքականություն է պահանջում․ Գալուզին

«Ողջունում ենք խաղաղության պայմանագրի կնքման և երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացը, որն արձանագրել են Հայաստանն ու Ադրբեջանը»։

Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, չեմ վախենում ասել, եզակի ներդրում ունեցավ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Առաջին հերթին, դա արվեց 2020 թվականի նոյեմբերին, երբ կազմվեց եռակողմ փաստաթուղթը, որը պարունակում էր Ռուսաստանի աջակցությամբ հայ-ադրբեջանական կարգավորման ճանապարհային քարտեզ։

Հայաստանն ու Ադրբեջանը մեր դաշնակիցներն են, և, բնականաբար, մենք միշտ պատրաստ ենք նպաստել առաջընթացին և դեմ ենք ցանկացած փաստաթղթի հապճեպ կնքմանը, ինչին կողմ է Արևմուտքը։

Ցավոք, այսօր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի աշխատանքը սառեցվել է։ Մենք կոչ ենք անում կողմերին և, առաջին հերթին, մեր հայ ընկերներին՝ վերադառնալ այս խմբի աշխատանքներին»։

Ռուսաստանի փոխարտգործնախարարն անդրադարձել է նաև Հայաստան–Եվրամիություն հարաբերություններին․

«Ինչ վերաբերում է ԵՄ-ին Հայաստանի մերձեցմանը, մենք մշտապես ասել ենք, որ Եվրասիական տնտեսական միությանը և ԵՄ-ին միաժամանակ անդամակցությունն անհնար է։

Առաջին հերթին, մենք բացարձակապես կործանարար ենք համարում Արևմուտքի գիծը Հարավային Կովկասում, քանի որ այն ուղղված է ոչ թե Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, այլ ռազմավարական պարտության տանելուն։ Երբեմն նույնիսկ խոսվում է ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելու մասին։

Պաշտոնական Երևանը, հայկական պետությունը, հայ հասարակությունը և հայ ժողովուրդն ինքնիշխան որոշումներ են կայացնում՝ ինչպես կառուցել իրենց արտաքին քաղաքականությունը և ինչպես դասավորել իրենց երկիրը միջազգային հանրության մեջ։ Դա նրանց իրավասությունն է, և մենք, ինչպես գիտեք, երբեք չենք խառնվում այլ պետությունների ներքին գործերին և որևէ տեսլական չենք պարտադրում այլ պետությունների։

Ինչ վերաբերում է մերձեցման օգտին տարբեր նախագծերի և մասնավորապես առանց վիզայի ռեժիմի շուրջ Հայաստանի և Եվրամիության միջև բանակցություններ սկսելու մասին հարցին, այո, նման բանակցությունները սկսվել են։

Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը Հայաստանից արդեն հակառուսական քաղաքականություն, հակառուսական պատժամիջոցների սահմանում է պահանջում՝ առանձնապես ինչ-որ խոստումներ չտալով, իսկ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը երկրին բերում է շոշափելի և նշանակալի երկարաժամկետ օգուտներ՝ առևտրի ավելացման և ներդրումների ավելացման տեսքով։

Եթե վերցնենք հայաստանյան վիճակագրության վերջին թվերը, ապա Հայաստանի և ԵԱՏՄ գործընկերների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է մոտ 13 մլրդ դոլար, իսկ անցյալ տարի այն աճել է 53%-ով, մինչդեռ Եվրամիության հետ ապրանքաշրջանառության ծավալը անցյալ տարի հազիվ գերազանցել է 2 մլրդ դոլարը և նվազել 24%-ով։ Այսինքն՝ նույնիսկ հայաստանյան վիճակագրության այս թվերից պարզ է դառնում, թե որտեղ են Հայաստանի և նրա ժողովրդի ներկայիս տնտեսական բարեկեցության աղբյուրները:

Հայ քաղաքական գործիչները երբեմն ասում են, որ հայ հասարակության մեջ տրամադրություն կա ԵՄ-ին անդամակցելու օգտին, բայց, ինչպես կարծում ենք, նույնքան ուշադրության արժանի են Հայաստանի այն քաղաքացիների տրամադրությունները, որոնք մտածում են իրենց երկրի ապագայի մասին եվրասիական ընտանիքում և եվրասիական ինտեգրման շրջանակներում»,-ասել է Գալուզինը։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք

Ձեզ գուցե հետաքրքրի