Ներքին 1 տարի առաջ - 12:10 09-02-2025

Կապի մեջ ենք Օհանի հարազատների հետ, կփորձենք աջակցել բուժման իրականացմանը. Արսեն Թորոսյան

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի հայրենակիցներ, համացանցում տեղեկատվություն է տարածվում Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արաքսավան գյուղի բնակիչ Օհան Մինասյանի առողջական վիճակի և բուժօգնության շուրջ ծագած հարցերի վերաբերյալ։

Իմ հանձնարարությամբ ԱԺ առողջապահության հանձնաժողովի փորձագետը այցելել է բուժհաստատություն, որպեսզի մանրամասն տեղեկանա թե՛ Օհան Մինասյանի առողջական վիճակին, թե՛ բուժման կազմակերպման մանրամասներին։

Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր և այս պահին իրականացվում է սիմպտոմատիկ բուժում այն բարելավելու համար։ Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ նա չունի այնպիսի կարգավիճակ, որը թույլ կտար բուժումը իրականացնել պետական պատվերի շրջանակներում, սակայն ես կդիմեմ առողջապահության նախարարության մեր գործընկերներին, որպեսզի հնարավորության դեպքում նրա հետագա բուժումը կամ դրա մի մասը իրականացվի պետական պատվերով։

Մենք կապի մեջ ենք Օհանի հարազատների հետ և մեր ուժերի և լիազորությունների շրջանակներում կփորձենք աջակցել բուժման իրականացմանը և նրա առողջական վիճակի բարելավմանը»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան