ԱՄՆ-ը և արևմտյան երկրները երկարացնում են Ուկրաինայում հակամարտությունը՝ Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու անհաջող փորձով։ Այս մասին հայտարարել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը, նրա խոսքերը մեջբերել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA)։
Հյուսիսային Կորեայի ղեկավարն ասել է, որ Միացյալ Նահանգները «տրվում է աշխարհում իր գերիշխանությունը պահպանելու պատրանքներին»՝ այդպիսով դառնալով հակամարտությունը հրահրող «հետկուլիսային տարրը»:
Կիմ Չեն Ընը նշել է, որ Փհենյանը կհակազդի «գործողություններին, որոնք հակասում են միջազգային արդարությանը և համաշխարհային խաղաղությանը»։ Նա հավելել է, որ իր երկիրը «կաջակցի Ռուսաստանի բանակի և ժողովրդի արդար գործին՝ պաշտպանելու իրենց ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը՝ համաձայն երկրների միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ոգուն»։