Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:55 07-02-2025

Մոսկվայում դեռ շատ են զարմանալու Բաքվի ու Անկարայի քայլերի վրա. Այվազյան

Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է. «Մոսկովյան «խելոքների» համար անակնկալ է Ադրբեջանի հակառուսաստանյան քաղաքականությունը։ ՌԴ-ում տարբեր պաշտոնյաներ ու լրագրողներ զարմանում են, թե ինչո՞ւ է Ի. Ալիևը սկսել հակառուսական քայլերի դիմել՝ փակում է «Ռուսական տունը» (Россотрудничество), բացահայտ օգնություն է ցույց տալիս Ուկրաինային, ձերբակալում է մարդկանց՝ ռուսական լրտես լինելու մեղադրանքով, չի արտահանձնում ՌԴ-ից փախած մի դատավորի և այլն։

Բայց զարմանալ պետք չէ։ Երբ բնական դաշնակցիդ վաճառում ես բնական թշնամուդ, դրանից թշնամին բարեկամ չի դառնում, այլ միայն հզորանում ու հղփանում է՝ բոլոր կանխատեսելի ու վտանգավոր հետևանքներով հանդերձ։ Եվ ինչպես դեռ շատ վաղուց՝ դեռևս մինչև 2020 թ. քանիցս նախազգուշացրել եմ, Հայաստանի զսպիչ գործոնը ոչնչացնելուց հետո Այսրկովկասը ռուսների համար դառնալու է ավելի թշնամական տարածաշրջան, քան Մերձբալթիկան։

2018 թ. հրապարակված՝ հայկական և ռուսական մի շարք ԶԼՄ-ներում, նաև մի գիտական ժողովածուում հրապարակված հոդվածում, օրինակ, գրել էի. «Если удастся разорвать союзнические отношения Армении с Россией, то Закавказье в одночасье окажется под колпаком НАТО, а Россия получит у своих южных границ еще один регион наподобие Прибалтики, где немедленно появятся натовские (в первую очередь, турецкие) военные базы. На ближневосточном стратегическом направлении Россия будет отброшена аж на два столетия назад. Для России потеря Армении будет геополитическим фиаско, сравнимым с потерей Украины, поскольку от нее – возможно, навсегда – будет оторвана не только Армения, но и все Закавказье. Северный Кавказ встанет перед резко возросшими военными и террористическими угрозами...»։

Մոսկվայում դեռ շատ են զարմանալու Բաքվի ու Անկարայի քայլերի վրա... Բայց ավելի լավ կլինի ոչ թե զարմանան, այլ հետևություններ անեն իրենց ԱԳՆ-ի և պատկան մյուս մարմինների աներևակայելի ռազմավարական անգրագիտության վրա»:

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը