Ներքին 1 տարի առաջ - 22:30 07-02-2025

Գործարարները մեր տնտեսության ողնաշարն են. Գևորգ Պապոյանը այցելել է Գյումրի

Փետրվարի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Գյումրիում հանդիպել է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող մի շարք գործարարների հետ։

«Մեր բոլորի նպատակը մեկն է՝ ունենալ հզոր տնտեսություն, ինչը հիմքն է ուժեղ պետության, ուժեղ բանակի, որակյալ կրթության և բարեկեցիկ ապագայի»,- նշել է նախարարը։

Գևորգ Պապոյանը գործարարներին է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության շուրջ երկու տասնյակ ծրագրերը և արտոնությունները, մասնավորապես՝ ներկայացրել է արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը, ենթակառուցվածներ ներդրումների դիմաց ծրագրի մանրամասները, մաքսատուրքից ազատման արտոնությունը, պետական լիզինգի գործիքակազմը, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման աջակցության ծրագրի բովանդակությունն ու պետության ընդհանուր ներդրումային քաղաքականությունը։

«Գործարարները մեր տնտեսության ողնաշարն են։ Որքան ամուր լինեն ձեր դիրքերը, որքան մրցունակ լինեն ձեր բիզնեսները, այնքան կշահի երկրի տնտեսությունը, կստեղծվեն աշխատատեղեր, կկատարելագործվեն ենթակառուցվածքները, և ի վերջո կբարգավաճի տնտեսությունը: Հենց այս գաղափարն է մեր ծրագրերի հիմքում՝ աջակցել ձեզ մեր բոլորի կյանքն ավելի լավը դարձնելու գործում»,- շեշտել է նախարարը։

Գործարարները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին ինչպես իրականացվող ծրագրերի, այնպես էլ ոլորտային այլ թեմաների վերաբերյալ։

Նախարարը կարևորել է նման հանդիպումները՝ նշելով, որ դրանք լավ հնարավորություն են գործարարների առաջ քաշած խնդիրներն ու առաջարկները լսելու, պատասխանատու անձանց հետ քննարկելու և լուծման ուղիներ գտնելու համար և ավելացրել, որ դրանք կլինեն շարունակական։

Հանդիպմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, ԱԺ պատգամավորներ Էմմա Պալյանը և Կարեն Սարուխանյանը։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին