Ներքին 1 տարի առաջ - 20:13 06-02-2025

Աննա Վարդապետյանը «Դատախազության պատմությունն» է ներկայացրել աշակերտներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի փետրվարի 6-ին հյուրընկալել է Եվրասիա միջազգային համալսարանի «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին:

Աննա Վարդապետյանը ճանաչողական այցով Գլխավոր դատախազությունում գտնվող աշակերտներին ներկայացրել է Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, պետական և համայնքային շահերի պաշտպանությանը:

Դպրոցների սաների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված զրույցում ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է Դատախազության գործառույթներին, լիազորություններին, դատախազներին և դատախազների թեկնածուներին օրենքով ներկայացվող կրթական, մասնագիտական պահանջներին, անձնային որակներին, այդ թվում՝ բարեվարքության պահանջներին:

Պատասխանելով աշակերտներից մեկի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում արձանագրված արդյունքերի մասին հարցին՝ Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով առաջին վճիռն է մտել օրինական ուժի մեջ, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ: Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է նաև 50 հազար 720 եվրոյին համարժեք շուրջ 22 միլիոն դրամ:

Գլխավոր դատախազություն կատարած այցի շրջանակում աշակերտները շրջել են նաև Դատախազության թանգարանում, ծանոթացել Դատախազության պատմությանը:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը