Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:49 06-02-2025

ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է Քաջարան

ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է Քաջարան՝ լսելու ԶՊՄԿ-ի գործադուլ անող աշխատակիցներին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԶՊՄԿ-ի գործադուլ անող աշխատակիցներից Վահե Մխիթարյանը։

«Հազարից մեկ մեզ մարդու տեղ են դրել։ «Оказывается» մենք իրավունքներ էլ ունենք,- կես կատակ կես լուրջ ասաց Վահե Մխիթարյանը՝ նշելով․- Առաջին ձյան հետ մեզ մոտ ուրախություն է՝ մեզ մոտ է ժամանել ՄԻՊ-ը, ով պատրաստ է լսել բոլորիդ բողոքները և խնդիրները»։