Արտաքին 1 տարի առաջ - 17:15 06-02-2025

Ադրբեջանը Միջազգային դատարան հայց կներկայացնի ՌԴ-ի դեմ

Ադրբեջանը մտադիր է Միջազգային դատարան AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման առնչությամբ հայց ներկայացնել ՌԴ-ի դեմ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ պաշտոնական Բաքուն հստակ ուրվագծել է իր պայմաններն ու պահանջները, որոնք հնչել են ամենաբարձր մակարդակով։

Նախօրեին հայտնի է դարձել, որ ինքնաթիռում ռուսական «Պանցիր-Ս» հրթիռի բեկորներ են հայտնաբերվել։
«Մոսկվան պետք է բացահայտ ընդունի իր մեղքը և պատասխանատվություն կրի, հակառակ դեպքում Բաքուն պատրաստ է հաջորդ քայլերին»,-նշում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել է 38 մարդ։ Ինքնաթիռում 67 մարդ է եղել։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան