Ներքին 1 տարի առաջ - 13:07 06-02-2025

Ֆասթ Բանկը թողարկել է Mastercard World և World Elite պրեմիում դասի քարտերը

Ֆասթ Բանկի հաճախորդներին այսուհետ հասանելի են միջազգային Mastercard վճարահաշվարկային համակարգի պրեմիում դասի World և World Elite բանկային քարտերը, որոնք քարտապաններին լայն հնարավորություններ են ընձեռում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։

World և World Elite տեսակի քարտերն ունեն մի շարք առավելություններ․ քարտապաններն օդանավակայաններում կարող են օգտվել հատուկ գոտիների ուղիներից՝ շրջանցելով կանոնավոր հերթերը Երևանում, Դուբայում և աշխարհի ավելի քան 100 օդանավակայաններում (World-ի քարտապանները՝ 6 անգամ, World Elite-ի քարտապանները՝ անսահմանափակ): World Mastercard-ի քարտապանների հյուրերը նույնպես կարող են օգտվել այդ ծառայությունից։

Աշխարհի ավելի քան 1,500 օդանավակայանների սպասասրահները պատրաստ են ընդունել Mastercard-ի քարտապաններին՝ ավելի հարմարավետ դարձնելով նրանց ճանապարհորդությունը։ Ի դեպ, Word Elite-ի քարտապանների համար հասանելի է ճանապարհորդական ամբողջական ապահովագրություն։

Քարտապանները հնարավորություն ունեն ճանապարհորդելիս կապի մեջ մնալ առանց SIM քարտի՝ միանալով Global Data Roaming-ին 15% զեղչով մինչև 3 ԳԲ (1 ԳԲ՝ World քարտապանների համար) անվճար ինտերնետով։

Mastercard վճարահաշվարկային համակարգն ունի 800+ առաջարկներ՝ զեղչերի, նվերների տեսքով, սրճարաններից օգտվելու հնարավորություն աշխարհի 650 օդանավակայաններում։ Ի լրումն սրան, գործում է Mastercard ճանապարհորդական պարգևատրման ծրագիրը, ըստ որի՝ քարտապանները դրամական պարգևներ (cashback) են ստանում գնումներ կատարելիս: Հարկավոր է ընդամենը գրանցվել Mastercard-ի պաշտոնական կայքէջում և տեսնել ընձեռվող հնարավորությունները։ Գործում է նաև Priceless.com-ի փորձառությունների հարթակը։

Հավելենք, որ վերոհիշյալ պայմանների մանրամասները ճշտելու կամ ծառայություններն ակտիվացնելու համար քարտապանները ցանկացած պահի՝ 24/7 ռեժիմով, կարող են կապ հաստատել իրենց անձնական օգնականի հետ՝ պարզապես զանգահարելով կամ կապ հաստատելով WhatsApp, Viber և Telegram սոցիալական ցանցերի միջոցով։

Միջազգային անձնական օգնականի ծառայությունը ներառում է ոչ միայն հարցուպատասխանի ծառայություն, այլև պատրաստ է կատարել ցանկացած առաջադրանք՝ ճամփորդությունների կամ միջոցառումների տոմսերի ամրագրումներ, նվերների առաքումների կազմակերպում, խորհրդատվություն և այ­­­­լն։ Անձնական օգնականի ծառայությունը գործում է անգլերեն լեզվով։ Ֆասթ Բանկի պրեմիում դասի World և World Elite քարտերը հնարավոր է ձեռք բերել ինչպես շուրջօրյա աշխատող Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին