Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:58 05-02-2025

Առանց ձյան` ձմեռային խաղերը հիմարություն են. հարցում

Ջերմուկում մեկնարկել են Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը։ Մինչև փետրվարի 7-ը Ջերմուկում անցկացվող Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին կմասնակցի աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ: Խաղերը կանցկացվեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից։ Սակայն, հատկանշական է, որ ձմեռային խաղերն անցկացվում են առանց ձյան։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Հետևու՞մ եք համահայկական ձմեռային խաղերին։ Առանց ձյուն ձմեռային խաղեր պատկերացնու՞մ եք»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ չի հետևում խաղերին և առանց ձյան չեն պատկերացնում ձմեռային խաղերը։ «Առանց ձյան` ձմեռային խաղերը հիմարություն է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ հնարավոր չէ առանց ձյան ձմեռային խաղեր։

«Չեմ հետևում խաղերին, բայց ձյունը կարևոր է ձմեռային խաղերի համար»,- պատասխանեց նա։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի