Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:59 05-02-2025

Արսեն Թորոսյանը յուրահատուկ թրաֆիքինգի զոհ է. Մարուքյան

Էդմոն Մարուքյանը գրում է. «Հայոց Ցեղասպանության ուրացման հարցերով «նախարար» Արսեն Թորոսյանը, ով ի դեպ երբեք իմ նախկին գործընկերը չի եղել, ոչ Ելք դաշինքի, ոչ էլ իմ՝ դեսպան աշխատելու ժամանակ, գրառում է արել ֆեյսբուքում, պնդելով, թե Էդմոն Մարուքյանը նորից երրորդ ճանապարհն է ընտրել, «ռուսական լծից» է խոսում և այդպես շարունակ…

Չեմ ցանկանում բովանդակային անդրադառնալ, քանի որ Թորոսյանը բացարձակ չի հասկանում նրանից, ինչի մասին գրել է: Պատկերացում անգամ չունի։ Ուղղակի նրան գործուղման տարած վարչապետն ասել է մի բան գրի, նա էլ գրել է:

Եթե նրա մոտ գրելու ցանկություն է առաջացել, ապա նա կարող է գրել մեթոդական ձեռնարկ «ինչպե՞ս տապալել քովիդի դեմ պայքարը և միլիոնավոր դրամների անարդյունավետ ծախսերով հայտնվել քրեական գործերի թիրախում» թեմայով:

Ամիսներ շարունակ տեղեկություններ էին տարածվում, որ Արսեն Թորոսյանին դատելու են, մինչդեռ տարօրինակ կերպով, դա տեղի չունեցավ։ Իմ ընկալմամբ նա հիմա յուրահատուկ թրաֆիքինգի զոհ է, քրեական գործերը հարուցված ասում են отрабатывать արա, որ չդատվես:

Նույնիսկ եթե Ցեղասպանության ուրացումը պաշտպանի Հ1-ում՝ առավոտյան, կեսօրին պնդի, որ Համընդհանուր պատադիր հայտարարագրումից ճիշտ որոշում չի կարող լինել, իսկ երեկոյան եռակողմ հայտարարության դեմ խոսի՝ Արսեն Թորոսյանը, դատվելու է»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից