Ներքին 1 տարի առաջ - 15:59 05-02-2025

Անհուսալի վարկեր ունեցողների աջակցության ծրագրի վերաբերյալ ամենից հաճախ հնչեցվող հարցերի պատասխանները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ներկայացրելեն ամենաշատ հնչող հարցերի պատասխանները՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ։

Ունեմ անհուսալի դասով դասակարգված վարկ, եթե այս պահին չեմ աշխատում, արդյոք կարող եմ օգտվել պետության կողմից իրականացվող աջակցության ծրագրից։

Ո՛չ, աջակցության ծրագրից օգտվել չեք կարող, քանի որ միջոցառման հիմնական նպատակը քաղաքացիներին դեպի աշխատանք և զբաղվածություն ուղղորդելն է։ Հետևաբար, եթե ուզում եք ընդգրկվել ծրագրում, ապա պարտադիր է ունենալ աշխատանք։

Եթե ունեմ մի քանի վարկ, որոնցից յուրաքանչյուրի մայր գումարը փոքր է մեկ միլիոնից, բայց դրանց հանրագումարը գերազանցում է մեկ միլիոնը։ Արդյոք կարո՞ղ եմ միայն մեկ վարկի դեպքով ստանալ աջակցություն։

Ո՛չ, քանի որ ծրագրից կարող են օգտվել այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։

Այս պահին չունեմ աշխատանք, բայց առաջիկա ամսվա ընթացքում անցնելու եմ աշխատանքի․ այդ դեպքում արդյոք կարո՞ղ եմ օգտվել աջակցության ծրագրից։

Այո՛, աշխատանքի անցնելուց հետո կարող եք դիմել աջակցության ծրագրում ընդգրկվելու համար։ Ի դեպ, աշխատանք գտնելու համար կարող եք օգտվել նաև https://e-work.am/ հարթակից։

Ունեմ երեք վարկ, որոնց մայր գումարի հանրագումարը կազմում է 1 մլն 100 հազար դրամ։ 150 հազար դրամը վճարելու դեպքում՝ արդյոք կարո՞ղ եմ դիմել ծրագրից օգտվելու համար։

Այո՛, կարող եք համարվել ծրագրի շահառու, քանի որ այս դեպքում բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը փոքր կլինի 1 մլն դրամից։

Զինվորական եմ, արդյոք կարո՞ղ եմ դիմել և օգտվել ծրագրից:

Ուժային կառույցներում աշխատող/ծառայողների մասով անհրաժեշտ է կատարել լրացուցիչ լուծումներ, որոնք կապահովվեն միջոցառման առաջիկա բարեփոխումների շրջանակում։

Եթե վարկը չլիցենզավորված կազմակերպությունից է, կարո՞ղ եմ համարվել ծրագրի շահառու։

Ո՛չ, քանի որ ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող անձինք։

Ծրագրի շահառու դառնալու դեպքում՝ որքա՞ն աջակցություն կստանամ պետությունից։

Ծրագրի շրջանակում պետության կողմից տրամադրվող աջակցությունը կլինի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի Ձեր անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։ Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի չափը նախատեսվում է սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։

Ինչպե՞ս կարող եմ դիմել ծրագրից օգտվելու համար։

Ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։ Անհրաժեշտ է մուտք գործել տվյալ հարթակ, ապա լրացնել պահանջվող տվյալները «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանի «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտում։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել