Ներքին 1 տարի առաջ - 16:44 04-02-2025

Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման գործընթացը փոփոխվում է

Միասնական սոցիալական ծառայությունը էլեկտրոնային առողջապահական համակարգի տվյալների հիման վրա ապահովվելու է մայրության նպաստի նշանակումն ու վճարումը: Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովում ներկայացնելով համապատասխան օրինագիծը։

Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվելու դեպքում կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման գործընթացն ու կապահովվի հասցեականությունը. էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների հիման վրա նպաստը կնշանակի և կվճարի Միասնական սոցիալական ծառայությունը:

Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրմամբ հնարավորություն է տրվում չաշխատող անձին մայրության նպաստի համար անհրաժեշտ տեղեկատվության ինքնաշխատ փոխանակման միջոցով նպաստների նշանակման գործընթացն իրականացնել առանց քաղաքացու կողմից տարածքային կենտրոն ներկայանալու և փաստաթղթեր ներկայացնելու:

Մանրամասն ներկայացնելով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները՝ Դավիթ Խաչատրյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Հիմնական զեկուցողը, անդրադառնալով օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելու ժամանակահատվածին, համոզմունք է հայտնել, որ մինչև սեպտեմբերի 1-ը կապահովվի թվային համակարգը, որն ամբողջությամբ թույլ կտա հարցերը կարգավորել էլեկտրոնային եղանակով:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից