Ներքին 1 տարի առաջ - 18:29 30-01-2025

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում հանդիպել է կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է տարբեր առարկաների շուրջ 90 ուսուցիչ:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախարարության համար կարևոր է լսել կամավոր ատեստավորման համակարգի վերաբերյալ ուսուցիչների հարցերը, դիտարկումներն ու առաջարկները՝ գործընթացի կազմակերպումը բարելավելու նպատակով:

Շնորհավորելով ուսուցիչներին գրանցած հաջողության համար՝ նախարարը նշել է.

«Կարևորում ենք ձեզ հետ երկխոսությունն ու հետադարձ կապը, որի միջոցով բարձրաձայնվում են համակարգի խնդիրները: Դա նպաստում է գործընթացի բարելավմանը, որն ուղղված է ուսուցիչների մասնագիտական զարգացմանը և վարձատրության բարելավմանը:

Լսելով կամավոր ատեստավորում անցած ուսուցիչներին՝ կարող ենք ավելի հիմնավոր պատկերացումներ ունենալ գործընթացի վերաբերյալ, ինչը թույլ կտա վերանայել ու լրամշակել կարգերը և տարեցտարի ունենալ կամավոր ատեստավորման ավելի բարելավված գործընթաց: Այս նպատակին են միտված նաև թեստերի լավարկման շարունակական աշխատանքները, որոնք մշտապես իրականացվում են՝ հաշվի առնելով բողոքարկումների վերլուծությունը»:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ 2024 թ. կամավոր ատեստավորմանը գրանցված 6260 ուսուցիչների 80 տոկոսը մասնակցել է առարկայական գիտելիքների ստուգմանը. դրական արդյունք է գրանցել 3866 ուսուցիչ, ինչը, ըստ նախարարի, դրական դինամիկա է և ցույց է տալիս, որ համակարգն ավելի հաղթահարելի է դարձել, և ուսուցիչներն ավելի լավ են պատրաստվում:

Հանդիպումն անցել է հարց ու պատասխանի ձևաչափով. ուսուցիչները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները: Նրանք նաև շնորհակալություն են հայտնել կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման համար՝ շեշտելով, որ այն նպաստում է իրենց մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև աշխատավարձի բարձրացման իրական հնարավորություն է:

Ուսուցիչների գնահատմամբ՝ կամավոր ատեստավորումը էլեկտրոնային եղանակով անցկացնելը դրական է անդրադարձել ժամանակի խնայման և ձևաթղթերի լրացման բարդություններից խուսափելու առումով: Ուսուցիչներն ընդգծել են նաև, որ կամավոր ատեստավորմանը պատրաստվելու ընթացքը նպաստել է ուսուցիչների միջև համագործակցության ձևավորմանը, միջանձային հարաբերությունների ամրապնդմանը, թիմային աշխատանքի զարգացմանը: Նրանք վստահեցրել են, որ իրենց հաջողությամբ խրախուսում են գործընկերներին՝ չվարանել և մասնակցել կամավոր ատեստավորմանը: Ուսուցիչները հանդիպման ընթացքում մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք հիմնականում վերաբերել են թեստերի պատշաճ կազմմանը, բողոքարկման գործընթացի բարելավմանը, բոլոր առարկաների համար հավասար պայմանների ապահովմանը, ուղեցույցների բովանդակությանը, տարակարգի շնորհմանը և այլն:

Ի պատասխան հարցադրումների՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ նախատեսվում է վերանայել ուղեցույցները, փոփոխություն իրականացնել ատեստավորման կարգում, այդ թվում՝ բողոքարկման գործընթացում: Նա կոչ է արել կարգի նախագծի շրջանառության ժամանակ ակտիվ լինել և հանդես գալ մասնագիտական առաջարկներով: Նախարարի դիտարկմամբ՝ ի համեմատ կամավոր ատեստավորման՝ տարակարգի գործընթացին դիմող ուսուցիչներն ավելի քիչ են, մինչդեռ տարակարգը ևս վարձատրության և մասնագիտական աճի լավագույն գործիք է:

Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է նաև, թե ինչպես է ատեստավորման հաղթահարումն անդրադարձել աշակերտների կրթական արդյունքի և դասավանդման որակի վրա: Ուսուցիչներն ընդգծել են, որ կամավոր ատեստավորումից հետո առավել ինքնավստահությամբ են մտնում դասարան և զգում են, որ վերարժևորված ու թարմացված գիտելիքներ ունեն:

Ամփոփելով խոսքը՝ նախարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին պետության համար կարևոր բարեփոխմաննն աջակցելու ջանասիրության և համառության համար:

«Ձեր աշխատանքը, վստահ եղեք, տեսանելի ու գնահատելի է»,- եզրափակել է նախարարը:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել