Ուղիղ եթեր
Ավելին 1 տարի առաջ - 13:56 30-01-2025

Երգչուհի Օկսի Ավդալյանը հղի է

Երգչուհի Օկսի Ավդալյանը այն հայտնիներից է, ով բավականին ակտիվ է իր սոցիալական ցանցերում և մշտապես գտնվում է քննադատությունների կիզակետում։ Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ երգչուհին հղի է։ Երեկ Օկսին իր ինստագրամյան հարթակում գցել է նկար, որտեղ հաստատել է իր կարգավիճակը։

Ինստագրամի օգտատերերը փորձում են հասկանալ, թե ով է երեխայի հայրը, քանի որ տարածվել էին լուրեր, որ երգչուհին ամուսնալուծվել է իր ամուսնուց՝ Վահագնից, ով նաև երգչուհու պրոդյուսերն էր։ Նրանք միմյանց այլևս չեն հետևում ինստագրամյան հարթակում, ջնջել են համատեղ հրապարակումները: Օկսիի ամուսինն էլ իր նախկին «ՕկսիՎահագ» ինստագրամյան անունը փոխել է` դարձնելով «Վահագն Ավագյան»:

Նշենք, որ Վահագնը իր տիկտոկյան ուղիղ եթերի ժամանակ, երբ հարցրել էին, թե ինչպես է վերաբերվում ամուսնալուծությանը, Օկսիի հղիությանը, պատասխանել էր, որ «Տանձիս չի» վերաբերող հարցերը։ Վահագնը ներկայումս բլոգեր Վենիա Մկրտչյանի պրոդյուսերն է, ում հետ համատեղ նկարահանվում է «Kuku» նախագծում։

Ամենից շատ դիտված

12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին
13:14 Հանդես կգանք հայտարարությամբ, երբ իրապես ավարտած լինեն հաշվետվությունները և հաշվարկները. Նարեկ Կարապետյան
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար