Ուղիղ եթեր
Ներքին Ըստ էության Տեսանյութ 1 տարի առաջ - 21:30 29-01-2025

Ըստ էության․ ՔՊ-ում կան մարդիկ, որ դեմ են կատարվողին, բայց վախենում են

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։

Նրա հետ խոսել ենք պատգամավորական էթիկայի կանոնները պահպանելու ՄԻՊ-ի հորդորի ու Քրեական օրենսգրքի հոդվածներով սպառնալու, ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների աջակիցների միջև այսպես ասած օնլայն փոխհրաձգության, ընդդիմության փողոց դուրս գալու, ընդդիմության ներսում սխալները քննարկելու, Հայաստանը կրոնապետություն դառնալու իշխանության ֿ«մտահոգության» և մի շարք այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով ՄԻՊ-ի հայտարարությանը, որտեղ Գառնիկ Դանիելյանին հորդորել էր պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները և զերծ մնալ ՄԻՊ-ին քննադատելուց՝ սպառնալով Քրեական օրենսգրքի հոդվածներով, Դանիելյանը հեգնեց, որ վախեցած է ու տնից դուրս չի գալիս։

«Իսկ եթե լուրջ, ես ուղղակի ասել եմ, որ կատարեն իրանց աշխատանքը։ Ուսումնասիրեն, թե ինչ է կատարվում Քրեակատարողական հիմնարկներում։ 30 տարվա ընթացքում ՄԻՊ-երը ունեցել են թերություններ, բայց նման խայտառակ իրավիճակ երբեք չի եղել»,- ասաց նա։

Խոսելով երկրում տիրող իրավիճակի մասին՝ Դանիելյանը նշեց, որ այս իշխանության ձեռքը եթե ճար լինի, կաթողիկոս էլ կաշխատեն։

«Մենք պայքարում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, որը բացեիբաց հովանավորվում է այս իշխանության կողմից։ ՔՊ-ում կան մարդիկ, որոնք դեմ են կատարվողին, բայց վախենում են, կաշկանդվում են»,- նշեց նա։

Մանրամասները՝տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան