Դատարանը ազատազրկման որոշում կայացրեց․ Մամիկոն Ասլանյանը կբողոքարկի
Այսօր դատարանը որոշում կայացրեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով։ Դատարանը նրան դատապարտեց 1 տարի, 9 ամիս ժամկետով։ Որոշումը ուժի մեջ կմտնի վերադաս ատյաններով անցնելուց հետո։
Ասլանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է բողոքարկել վերաքննիչ դատարան։