Ավելին 1 տարի առաջ - 11:14 27-01-2025

Շոկոլադը շուտով մի քանի անգամ կթանկանա

Կլիմայի փոփոխության հետևանքով կակաո աճեցնող խոշոր երկրներում՝ Գանայում և Կոտ դ՚ Իվուարում հատիկավոր կակաոյի բերքի ծավալները կտրուկ նվազել են: Կակաոյի ծայրահեղ դեֆիցիտը հանգեցրել է գների շեշտակի բարձրացման: 2024 թ-ի տարեվերջի տվյալներով կակաոն պատմության մեջ ամենաբարձր գինն է գրանցել: Վերջին 2 տարում կակաոյի 1 տոննայի գինը ավելի քան 5 անգամ բարձրացել է՝ 2 200 ԱՄՆ դոլարից դառնալով 12 000 ԱՄՆ դոլար: Ըստ փորձագիտական հաշվարկների, առաջիկա 1 տարվա ընթացքում շոկոլադի արժեքն ավելի քան 100 տոկոսով կբարձրանա: Եվրոպական և ամերիկյան հրուշակեղեն արտադրող խոշոր ընկերություններն արդեն բարձրացրել են իրենց շոկոլադի գները ավելի քան 20 տոկոսով, չի բացառվում, որ այս տարի կրկին կլինեն թանկացումներ:

Բիզնեսը կառավարելի դարձնելու համար ընկերություններից յուրաքանչյուրը դիմում է տարբեր քայլերի: Մի մասը պատրաստվում է արտադրատեսակների մեջ կակաոյի պարունակությունը նվազեցնել, մյուսները խոստովանել են, որ կակաոյի փոխարեն հնարավոր է այլ բաղադրիչներ օգտագործեն կամ գինը թողնեն նույնը, սակայն հատային վաճառվող շոկոլադի չափը փոքրացնեն: Շոկոլադասերներին նոր փորձություն է սպասվում: Սպառողը պետք է հնարավորինս ուշադիր լինի, քանի որ անբարեխիղճ շատ արտադրողներ կակաոյի անվան տակ կարտադրեն արմավի յուղով և այլ փոխարինող բաղադրիչներով շոկոլադներ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան