Գերմանիայում ցույցեր են` ընդդեմ աջ արմատականների. France 24
Գերմանիայում զանգվածային ցույցեր են սկսվել ընդդեմ աջ արմատականների։ Բունդեսթագի արտահերթ ընտրություններից մեկ ամիս առաջ հազարավոր գերմանացիներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ աջ արմատականների և աջ պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության: Տեղեկությունը հայտնում է France 24-ը։
Ըստ լրատվամիջոցի` «Հանուն ժողովրդավարության» կարգախոսով բողոքի ակցիան նպատակ ունի «բարձր ազդանշան ուղարկելու»՝ հօգուտ ժողովրդավարական Գերմանիայի։