Ներքին 1 տարի առաջ - 16:30 25-01-2025

Հայաստանում փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված նոր ծրագրեր կիրականացվեն ԵՄ աջակցությամբ

Հունվարի 23-ին Եվրոպական Միությունը հայտնել է Հայաստանում փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված երեք ծրագրերի մեկնարկի մասին, որոնք իրականացվելու են քաղաքացիական հասարակության տեղական և միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Ծրագրերի մեկնարկի միջոցառմանը մասնակցել են ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Ներկա էին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, միջազգային կառույցների, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Ծրագրերի հիմնական նպատակը փախստականների սոցիալ-տնտեսական ներառմանը նպաստելն ու տնտեսական հնարավորություններ ընձեռելն է, ինչը կընդլայնի սոցիալական ծառայություների հասանելիությունը և կնպաստի փախստականների իրավունքների պաշտպանությանը։

Անդրադառնալով փախստականների կարիքներին ուղղված միջոցառումներին՝ Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ներառումը մշտապես պետության ուշադրության կենտրոնում է։ Փոխնախարարը վերահաստատել է փախստականների ներառման՝ Կառավարության հանձնառությունը։ Նա ընդգծել է այդ նպատակով Կառավարության, միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների փոխգործակցության կարևորությունը։

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ևս հաստատել է փախստականների համար կայուն ապագա ստեղծելուն ուղղված՝ ԵՄ հանձնառության շարունակականությունը:

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն իր խոսքում վերահաստատել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքների համար հասցեական լուծումներ գտնելու ՀՀ Կառավարության հանձնառությունը։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի