Աբովյան և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն
copy image url

Աբովյան և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն

Ներքին 2 ամիս առաջ - 19:18 24-01-2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (տեղ-տեղ առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Աբովյան և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ամենից շատ դիտված