Ներքին 1 տարի առաջ - 17:18 23-01-2025

Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել․ Արտակ Բեգլարյան

Հերթական անգամ իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել՝ այս անգամ էլ ինչ-որ տարածքի տեսանյութ հրապարակելով և պնդելով, թե դա իբր իմ տարածքն է: Այս մասին գրել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Իսկ բազմաթիվ միամիտ, բամբասկոտ և (կամ) չարամիտ անձինք էլ այն տարածում են, մի մասն էլ՝ վիրավորում ու հայհոյում ինձ:

Կրկին հրապարակավ ասում եմ, որ դուք սուտասան եք ու ոչ միայն …

Ո՛չ իմ, ո՛չ էլ որևէ հարազատի կամ ընկերոջ անունով ես ոչ մի տարածք չեմ գնել և դրա գումարը չունեմ ու չեմ էլ ունեցել: Բացի դրանից, եթե իմ որևէ հարազատ ինչ-որ տեղ աշխատում է, դա ամենևին չի նշանակում, որ այդ վայրը որևէ առնչություն ունի ինձ հետ:

Թո՛ղ որևէ մեկն ապացուցի, որ ես գեթ մեկ լումա եմ «գողացել» պետությունից ու ժողովրդից, ես այդ դեպքում ինքս իմ դեմ հաղորդում կտամ իրավապահ մարմիններին և եղած-չեղածս կնվիրեմ տվյալ անձին: Իսկ եթե չեք կարողանում ապացուցել ձեր կեղտոտ բամբասանքները, ապա՝ պապանձվե՛ք…

Իսկ ինձ զրպարտողների ու վիրավորողների հետևից ես գնալու եմ արդեն իրավական հնարավոր գործիքակազմերով, որքան էլ դա ընթացակարգային առումով բարդ ու ժամանակատար լինի:

Հ.Գ. Ասեմ, որ հստակ օրինաչափություն է, որ երբ ես ակտիվ հանրային գործունեությամբ եմ զբաղվում, միանգամից իմ դեմ զրպարտությունների ու վիրավորանքների գարշելի տարափ են տեղում աջից ու ձախից: Վերջին առիթներն էլ հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ակցիաների համակազմակերպումն ու ՀՀ իշխանությունների դեմ ուղղված հերթական քննադատություններս էին»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան